ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայտնի է հաջորդ գլոբալ պահուստային արժույթը

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Morgan Stanley-ի վերլուծաբանները եզրակացնում են, որ հաջորդող տասը տարիների ընթացքում չինական յուանը դոլարից և եվրոյից հետո կարող է դառնալ երրորդ գլոբալ պահուստային արժույթը: Այս մասին հաղորդել է CNBC-ն:

Յուանի պահանջարկի մեծացման պատճառը համարվում է չինական տնտեսության մեջ ներդրումների աճը: Ներկայումս այն կազմում է համաշխարհային արժույթների պահուստների միայն 2%-ը, սակայն 2030 թվականին յուանի մասնաբաժինը կարող է հասնել 5-10%-ի՝ առաջ անցնելով ճապոնական յենից և բրիտանական ֆունտ ստեռլինգից:

Վերջին տարիների ընթացքում համաշխարհային կենտրոնական բանկերը սկսել են իրենց պահեստներում ավելի հաճախ ներառել յուանը:

Վերլուծաբաններն ակնկալում են, որ 2021 թվականի վերջում չինական արժույթի փոխարժեքն ամերիկյանի նկատմամբ ամրապնդվելով՝ կկազմի 1 դոլարի դիմաց 6,6 յուան: Սեպտեմբերի 4-ի դրությամբ, չինական արժույթի փոխարժեքը հետևյալն էր՝ 1 դոլարի դիմաց 6,85 յուան:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը:

www.1or.am

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular