ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«ԱՄՆ-ն ուշադիր հետևելու է Նավալնիի շուրջ իրադարձությունների զարգացմանը». Թրամփ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգներն ուշադիր հետևելու է ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի շուրջ իրադարձությունների զարգացմանը, գրում է eadaily.com կայքը:

«Կարծում եմ՝ մենք պետք է դա շատ լուրջ ուսումնասիրենք և կարծում եմ, որ կանենք դա»,-ասել է Թրամփը՝ պատասխանելով լրագրողի՝ Նավալնիի մասին հարցին:

Ընդ որում՝ ԱՄՆ նախագահն ընդգծել է, որ ինքն առայժմ որևէ ապացույց չունի առ այն, որ ռուսական իշխանությունները կարող են կապ ունենալ Նավալնիի թունավորման հետ:

«Լսել եմ, որ Գերմանիան հանդես է գալիս հստակ եզրահանգումներով, սակայն մենք նման բան դեռևս չունենք»,-հավելել է Թրամփը՝ Նավալնիի հետ կատարվածը «ողբերգություն» որակելով:

Հիշեցնենք, որ Նավալնիի ինքնազգացողությունը կտրուկ վատացել էր օգոստոսի 20-ին Տոմսկից Մոսկվա թռչելիս: Նրան տեղափոխող ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Օմսկ քաղաքում, ուր նրան հոսպիտալացրել են շտապ օգնության թիվ մեկ հիվանդանոց: Հիվանդանոցի մասնագետները Նավալնիի օրգանիզմում թույնի հետքեր չէին հայտնաբերել: Ըստ նրանց՝ հետազոտությունները միայն ալկոհոլի և կոֆեինի հետքեր են ցույց տվել: Հայտնի է, որ չվերթից առաջ Նավալնին թեյ է ըմպել օդանավակայանի սրճարանում:  

Օգոստոսի 22-ին Նավալնիին ինքնաթիռով տեղափոխել են Բեռլինի Charite հիվանդանոց, որի մասնագետներն ավելի ուշ հայտարարել էին վերջինիս թունավորման մասին:

Բունդեսվերի (Գերմանայի Զինված ուժեր) լաբորատորիայի մասնագետները հայտարարել են, որ Նավալնիին թունավորել են նյարդակաթվածահար ազդեցության «Նովիչոկ» խմբին պատկանող ռազմական նյութով:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular