ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱՄՆ-ում ավտոմեքենաների միջեւ փոխհրաձգության հետեւանքով 4-ամյա աղջիկ է մահացել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ԱՄՆ Լուիզիանա նահանգի Բաթոն Ռուժ քաղաքում երկու ավտոմեքենաների փոխհրաձգության արդյունքում 4-ամյա աղջիկ է սպանվել, հաղորդում է Associated Press-ը:

Ոստիկանության խոսնակ, սերժանտ Լաջին Մակնիլին լրատվամիջոցներին հայտնել է, որ երկու ավտոմեքենաների միջեւ փոխհրաձգություն է սկսել: Աղջիկը մահացու վնասվածք է ստացել, այնուհետեւ վարորդներից մեկը կորցրել է ավտոմեքենայի կառավարումը:

Ավտոմեքենաներից մեկի վարորդը վիրավորվել է եւ հոսպիտալացվել: Երկրորդ ավտոմեքենայի մասին տեղեկատվություն դեռ չի հրապարակվում:

Բաթոն Ռուժի քաղաքապետ Շերոն Ուեսթոն Բրումը դատապարտել է միջադեպը եւ տեղի ունեցածի մասին տեղեկություն ունեցող բոլորին հորդորել դիմել ոստիկանություն:

 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular