ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցների խստացման հնարավորությունը՝ կապված Պուտինի տնտեսական քաղաքականության թերությունների հետ

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Քաղաքական գործիչները քննարկում են Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցների խստացման հնարավորությունը և Կրեմլի նկատմամբ Արևմուտքի դիրքորոշումը: Սակայն նրանք պետք է հաշվի առնեն այն հանգամանքը, որ Ռուսաստանը հարուստ բյուջե ունի, հետևաբար հեշտ չի լինի «ծնկի բերել» երկիրը: Այս մասին գերմանական «Die Welt» ամսագրի իր հոդվածում նշել է լրագրող Հոլգեր Ցշեպիտցը (Holger Zschäpitz):

Ռուսաստանի արժութային ռեզերվների ծավալը վերջերս նոր ռեկորդ է սահմանել՝ հասնելով 600 մլրդ դոլարի:

«Աշխարհում ֆինանսական ռեզերվների մեծությամբ Ռուսաստանը 5-րդն է և պետական պարտքի չափով վերջից 6-րդը: Աշխարհաքաղաքական պլանում ոչ այնքան խոցելի լինելով՝ կառավարությունը հարմարավետ դիրքում է գտնվում»,- ասել է «Macro-Advisory» անկախ խորհրդատվական ընկերության ռազմավար Քրիս Վիֆերը:

Ռուսաստանի կայունությունը հանդիսանում է Պուտինի տնտեսական քաղաքականության արդյունք: Անցած երկու տասնամյակների ընթացքում նա ցույց է տվել, որ տնտեսական ոլորտում շատ կարևոր սկզբունքներ և համոզմունքներ ունի: Այդ սկզբունքներից մեկը չափազանց մեծ պարտքերից հրաժարվելը և ֆինանսական ռեզերվների աճեցման ձգտումն է:

Երբ 2014 թվականին տեղի է ունեցել նավթի գնանկում, Պուտինի կարգադրությամբ ռուբլին արժեզրկել են, ինչի շնորհիվ նավթի արտահանման ազգային արժույթով եկամուտներն այդ աստիճան արագընթաց կերպով չեն կրճատվել: Նա ներմուծել է «բյուջետային կանոն», որը կանխում է պետական պարտքի «վերսլացումը»:

Միաժամանակ Պուտինը որոշել է վերակազմավորել ռուսական արժութային ռեզերվները՝ նախընտրելով հրաժարվել դոլարից և ավելացնելով ոսկու պաշարները: Եթե 2008 թվականին ռուսական ռեզերվների կառույցում ոսկու բաժինը կազմել է 2,2%, ապա ներկա պահին այն կազմում է Ռուսաստանի ռեզերվների մոտ քառորդ մասը:

Ոսկու գնաճի շնորհիվ ազգային ռեզերվները թանկացել են՝ օգոստոսին հասնելով պատմական ռեկորդի՝ 600 մլրդ դոլարի:

Սակայն պետք է նշել, որ ոսկու դրույքը ռիսկային է, քանի որ արտակարգ իրավիճակներում թանկարժեք մետաղը չի կարող իրացվել: Պուտինի տնտեսական քաղաքականության մյուս թերությունն այն է, որ ֆինանսական կայունությունը մասամբ ապահովվել է բնակչության հաշվին: Տնտեսական աճը չի ուղեկցվել հասարակության բարեկեցության բարձրացումով: Այսպիսով, Արևմուտքը Ռուսաստանի հետ ապագա բանակցությունների ընթացքում կարող է հիմնվել բնակչության դժգոհությունների վրա:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը:

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular