ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչպես բուժել բորբոքված լնդերը․ Սա ձեզ չի ասի ոչ մի ստոմատոլոգ

ՖՈՏՈ

Վիճակագրության տվյալները ցույց են տալիս, որ չափահասների 80%-ը տառապում է լնդերի հիվանդություններով, մինչդեռ նրանց 90%-ի մոտ այս հիվանդություններն ընթանում են առանց ախտանիշերի:

Արյունահոսող լնդերը վնասում են ընդհանուր առողջությանը

Լնդային հիվանդությունները կարող են հանգեցնել մի շարք լուրջ հիվանդությունների, ինչպիսիք են սրտի հիվանդությունները, կաթվածը, շաքարային դիաբետն ու քաղցկեղը: Բացի այդ, այս խնդիրը կարող է ազդել նաև տղամարդու սեռական կարողությունների վրա:

Բնական միջոցները բուժում են արյունահոսող լնդերը

Կոճապղպեղի փոքր-ինչ փոշին լցրեք բերանը,լեզվով տարածեք լնդերի վրա:Կատարեք այս գործողությունն ամեն անգամ հաց ուտելուց հետո,հատկապես,երբ ատամները լվանալու ժամանակ չունեք:Կոճապղպեղն ունի հզոր հակաբակտերիալ ու հակաբորբոքային հատկանիշեր: Այն մաքրում և ամրացնում է լնդերը:Կոճապղպեղի շնորհիվ թարմանում է շնչառությունը, իսկ լնդերի արյունահոսությունը կանգ է առնում: Այս պրոցեդուրան հրաշալի է նաև բերանի խոցերի դեպքում:Ժողովրդական դեղատոմսեր լնդերի հիվանդությունների դեմ

Ատամները խոզանակով մաքրելը: Խորհուրդ է տրվում օգտագործել այնպիսի ատամի մածուկ, որը պարունակում է ֆտոր, կրճատում է ատամնափառը, կանխում է գինգիվիտի զարգացումը: Պետք է ուշադիր խոզանակով մաքրել ատամների և լնդերի միացման եզրագիծը, քանի որ այդտեղ է մեծ մասամբ առաջանում բակտերիալ փառը, անհրաժեշտ է ատամները լվանալուն հատկացնել 30-60 վայրկյան:

Ատամնաթելի օգտագործումը:Եթե ուտելուց հետո օգտագործեք ատամնաթել,ապա կկանխեք գինգիվիտի զարգացումը, քանի որ ատամնաթելը կարողանում է մաքրել խոզանակի համար անհասանելի տեղերը:

Մաքրել լեզուն:

Լեզուն մաքրելը նույնքան կարևոր է, որքան ատամները լվանալը:Բակտերիալ փառն առաջանում է նաև լեզվի վրա:Խորհուրդ է տրվում սնունդ ընդունելուց հետո 5-10 անգամ խոզանակի գլխիկի ետևի մասով մաքրել լեզուն` հիմքից դեպի ծայրը: Նման գործողությունը հեռացնում է բակտերիաները լեզվի վրայից, որն էլ թույլ չի տալիս, որ ատամնափառ առաջանա:

Օգտագործեք բերանի խոռոչի հակաբակտերիալ հեղուկներ:

Հակամիկրոբային բերանի խոռոչի ողողման համար նախատեսված հեղուկները կանխում են գինգիվիտը և բակտերիալ փառը : Առաջին հերթին՝ անհրաժեշտ է դիմել ատամնաբույժին, որպեսզի նա ճիշտ խորհուրդ տա:

Մրգահյութեր:

 

Մրգերը և թարմ մրգահյութերն ապահովում են մարդու օրգանիզմի առողջությունը: Անանասի, նարնջի և խաղողի հյութը նվազեցնում է ատամնափառը:

Մեխակ:

Մեխակը հիանալի դեղամիջոց է լնդերի առողջության համար: Դեռ հնում, երբ մարդիկ ունենում էին լնդերի հիվանդություններ, օգտագործում էին մեխակ: Մեխակի ձեթն անալգետիկ է և ունի հակաբորբոքային հատկություններ, որոնք մեղմում են լնդերի հիվանդության հետևանքով առաջացած ցավը:

Քրքումի փոշի:

Քրքումն ունի հակաբորբոքային և հակաօքսիդանտ հատկություններ որոնք էլ կարող են օգնել պայքարել լնդերի հիվանդությունների դեմ: Լինելով հակասեպտիկ միջոց` քրքումը նվազեցնում է լնդերի բորբոքվածությունը:

Անանուխ:

Ունենալով հակաբակտերիալ հատկություններ` անանուխը թույլ չի տալիս, որ բակտերիաները զարգանան բերանի խոռոչում: Այն նաև մաքուր է պահում ատամները և լեզուն: Անանուխն օգտագործվում է բազմաթիվ թարմացուցիչ հեղուկների բաղադրության կազմում:

Լնդերի մերսում:

Ատամները լվանալուց հետո խորհուրդ է տրվում մերսել լնդերը, որպեսզի արյան շրջանառությունը լնդերում լավանա: Արյան լավ շրջանառությունն ամրացնում է լնդերը և կանխում դրանց արնահոսելը:Ատամնաբույժին հաճախակի այցելությունը: Հարկավոր է ատամնաբույժին այցելել տարին երկու անգամ: Հաճախակի այցելությունների շնորհիվ շուտ կհայտնաբերվեն և կանխվեն ատամների և լնդերի հետ կապված խնդիրները:

Ծխելը թողնել:

Ծուխը վատ է անդրադառնում լնդերի և ատամների առողջության վրա: Թողեք ծխելը, եթե Ձեզ համար կարևոր է ատամների և լնդերի առողջությունը:Վերը թվարկված միջոցները կարող են օգնել կանխելու լնդերի հիվանդությունները կամ մեղմել դրանց ցավը: Եթե արդեն երկար ժամանակ Ձեզ անհանգստացնում են լնդերի խնդիրները, ապա մի հապաղեք դիմել ատամնաբույժին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular