ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Աշխարհում կանխատեսվում է նոր տնտեսական ճգնաժամ

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Bloomberg-ը հաղորդել է, որ փորձագետները մոտ ժամանակաշրջանում կանխատեսում են նոր տնտեսական ճգնաժամ:

Մասնագետները կարծում են, որ երկրների համար դժվար կլինի պահպանել համավարակի իրավիճակում օժանդակող միջոցառումների ներմուծման արդյունքում ձեռքբերված դիրքերը: Մասնավորապես՝ երբ պետությունները որոշեն հրաժարվել այդ միջոցառումներից, տնտեսության պահպանման համար լրացուցիչ ֆինանսական աջակցության անհրաժեշտություն կառաջանա:

Բացի դրանից, կա COVID-19-ի հիվանդացության երկրորդ ալիքի վտանգը, քանի որ զանգվածային պատվաստումը ժամանակ է պահանջում: Տնտեսության վրա բացասական ազդեցություն կարող են թողնել ԱՄՆ-ի և Չինաստանի միջև բարդ հարաբերությունները, որոնք նոյեմբերին կայանալիք ամերիկյան նախագահական ընտրություններին ընդառաջ կարող են վատթարանալ:

Փորձագետները գտնում են, որ տվյալ պահին դիտվող տնտեսական վերելքին կարող է հաջորդել զգալի անկումը:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular