ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վրաստանը մուտքի նոր կանոններ է սահմանում

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Սեպտեմբերի 15-ից Վրաստան մուտք գործող արտասահմանցիները պետք է իրենց մոտ ունենան 72-ժամյա ՊՇՌ-թեսթի արդյունք, հաղորդում է «Սպուտնիկ Գրուզիա»-ն: Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան:

Նրա խոսքով՝ այդ միջոցն անհրաժեշտ է ռիսկերը կառավարելու եւ իրավիճակը հսկելու համար:

Վրաստան առանց պայմանների իրավունք ունեն մուտք գործել միայն Գերմանիայի, Ֆրանսիայի, Լատվիայի, Լիտվայի եւ Էստոնիայի քաղաքացիները:

Այս փուլում կթույլատրվի նաեւ եւս 13 երկրների քաղաքացիների մուտքը, այդ երկրների թվում են՝ Իսպանիա, Լյուքսեմբուրգ, Նիդերլանդներ, Լեհաստան, Պորտուգալիա, Ռումինիա, Հունաստան, Շվեդիա, Խորվաթիա, Իտալիա, Սլովակիա, Իսլանդիա եւ Կիպրոս: Այդ երկրների քաղաքացիները Վրաստան ժամանելուց հետո իրենց հաշվին կարանտին պետք է անցնեն: Համակարգող խորհրդի որոշմամբ այժմ կարանտինի ժամկետը 12-ից դարձել է 8 օր:  

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular