ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սաակաշվիլիին՝ Վրաստանի վարչապետի թեկնածու

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ընդդիմադիր «Ուժը միասնության մեջ է» միավորումը Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին վարչապետի թեկնածու է անվանել: Այս մասին այսօր հայտնել է «Միասնական ազգային շարժում» կուսակցության առաջնորդ Գրիգոլ Վաշաձեն, գրում է vestikavkaza.ru-ն։  «Միխայիլ Սաակաշվիլին պետք է վերադառնա Վրաստան եւ առերեսվի իր ժողովրդի հետ»,- նշել է Նա: «Հենց այդ պատճառով «Միասնական ազգային շարժումը» եւ միացյալ ընդդիմությունը որոշում են ընդունել նրան վարչապետի թեկնածու անվանել», -Վաշաձեի խոսքը մեջբերում է Sputnik Գրուզիան:  Այսօր երեկոյան Սահակաշվիլին խոստացել է հատուկ հայտարարություն անել Վրաստան վերադառնալու ծրագրերի կապակցությամբ։ «Վաղը դիմում կանեմ իմ վերադարձի ծրագրի կապակցությամբ», - ֆեյսբուքյան իր էջում նշել է քաղաքական գործիչը:  Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան, մեկնաբանելով նախկին նախագահի մտադրությունները, հայտարարել է. «Թող գա»:  

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular