ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դեմքի ամենաարդյունավետ 4 տնային դիմակները

ՖՈՏՈ

Չնայած խանութներում առկա դեմքի պատրաստի կոսմետիկ դիմակների բազմազանությանը՝ շատերը գերադասում են տնային դիմակները, քանի որ դրանք գնվածներից շատ ավելի արդյունավետ են, և քանի որ պատրաստում եք սեփական ձեռքերով, իմանում եք՝ ինչ եք քսում Ձեր դեմքին, քանի որ ինքներդ եք ընտրել և խառնել բաղադրիչները: Հոդվածը գրելիս օգտվել ենք տարբեր աղբյուրներից:

Ներկայացնում ենք դեմքի ամենաարդյունավետ 4 տնային դիմակները՝

Դիմակ-լիֆթինգ ձվի սպիտակուցով (նորմալ և յուղոտ մաշկի համար)

Պատրաստման եղանակն ու կիրառումը

  • 2 ձվի սպիտակուցներն առանձնացնել, լցնել տարայի մեջ, հարել մինչև փրփրեն,
  • Հարած սպիտակուցներին ավելացնել նորմալ մաշկի համար 3, իսկ յուղոտի համար՝ 5 կաթիլ կիտրոնի հյութ,
  • Ստացված զանգվածին ավելացնել 1 ճ.գ. ամբողջական հացահատիկի ալյուր,
  • Պատրաստ դիմակը քսել դեմքին՝ խուսափելով աչքերի հատվածից և շրթունքներից, 20 րոպե պահել,
  • Լվանալ սենյակային ջերմաստիճանի ջրով:

Ուշադրությու՛ն – Չորանալիս դիմակը ձգում է մաշկը: Այն գիպսի նման ամուր կպչում է դեմքին, ուստի մաքրելու համար անհրաժեշտ կլինի դեմքը լվանալ մի քանի անգամ:

Խմորիչով դիմակ (ակնեի դեմ)

Խմորիչով դիմակներն օգտակար են մաշկի համար, հատկապես՝ ակնեի, մաշկի չորության և ջրազրկման, առաձգականության նվազման, ինչպես նաև տուրգորի առկայության դեպքում:

Պատրաստման եղանակն ու կիրառումը՝

  • 1 ձվի սպիտակուցը հարել,
  • Ավելացնել 10 գ. խմորիչ և 1 թ.գ. ջրածնի պերօքսիդ, խառնել,
  • Զանգվածը քսել դեմքին,
  • 10 րոպե հետո տաք ջրով լվանալ:

Խոնավացնող և հանգստացնող դիմակ ալոեով (հալվեով)

Ալոեով դիմակը ձգում և խոնավեցնում է մաշկը, վերացնում դեմքի կարմրությունները: Դիմակը պարբերաբար օգտագործելու դեպքում արյունատար անոթների պատերն ամրանում են, և կուպերոզը (անոթային հիվանդություն, որի ժամանակ արյան անոթների պատերը նոսրանում են) վերանում է:

Պատրաստման եղանակն ու կիրառումը՝

  • 1 ճ.գ. ալոեի հյութը 1 ճ.գ. մեղրի հետ խառնել,
  • Զանգվածը քսել դեմքի մաքրված մաշկին (ցանկության դեպքում՝ նաև պարանոցին և դեկոլտեին),
  • 10-15 րոպե թողնել,
  • Լվանալ սկզբում տաք, հետո սառը ջրով:

Վարսակով դիմակ ծակոտիների նեղացման համար

Վարսակի փաթիլներով և կավով դեմքի դիմակը խորապես մաքրում և փոքրացնում է ծակոտիները: Մաշկը դառնում է հարթ, իսկ դեմքի գույնը՝ թարմ և պայծառ: Դիմակը վերացնում է բորբոքումները և նպաստում մաշկի արագ ապաքինմանը:

Պատրաստման եղանակն ու կիրառումը՝

  • 1 ճ.գ. մանրացրած վարսակի փաթիլների վրա լցնել 60-75 մլ տաք ջուր, և թողնել, որ փքվեն,
  • Ավելացնել 1 ճ. գ. կապույտ կավ, խառնել մինչև զանգվածը դառնա միատարր,
  • Դիմակը քսել դեմքին և սպասել մինչև չորանա,
  • Լվանալ տաք ջրով,
  • Մաշկի տեսակին համապատասխան խոնավացնող կրեմ քսել:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը:

www.1or.am

 

 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular