ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱՀԿ-ի ղեկավարն աշխարհին կոչ է անում պատրաստվել նոր համավարակին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հիվանդությունների և համավարակների բռնկումները մարդկային կյանքի մաս են կազմում, և երկրները պետք է պատրաստվեն հաջորդ համավարակի դեմ ավելի արդյունավետ պայքարելու համար: Այս մասին Ժնևի ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գործադիր տնօրեն Թեդրոս Ադանոմ Հեբրեյեսուսը:

«Սա վերջին համավարակը չէ: Պատմությունը մեզ սովորեցնում է, որ հիվանդությունների և համավարակների բռնկումներն, ըստ էության, կյանքի մի մասն են»,- հայտարարել է նա:

Հեբրեյեսուսը նշել է, որ շատ երկրներ անտեսել են առողջապահության ոլորտի զարգացումը, ինչն արտացոլվել է SARS-CoV-2 կորոնավիրուսի դեմ պայքարելու պատրաստականության վրա, ուստի նա գտնում է, որ աշխարհը պետք է այս անգամվանից ավելի լավ պատրաստվի հաջորդ նման իրավիճակին:

Սեպտեմբերի սկզբին ԱՀԿ-ն հաղորդել է, որ COVID-19-ի դեմ համընդհանուր պատվաստման ծրագիրը «պատվաստանյութային ազգայնականացման» պատճառով ստիպված հետաձգվել է. զարգացած երկրները, մասնավորապես՝ ԱՄՆ-ն, Ճապոնիան և Մեծ Բրիտանիան, պակաս հարուստ երկրներում ներդրումներ կատարելու փոխարեն գերադասել են առաջին հերթին պատվաստանյութ գնել սեփական բնակչության համար:

Ըստ Ջոնս Հոպկինսի համալսարանի տվյալների՝ աշխարհում հաստատվել է կորոնավիրուսով վարակվածների ավելի քան 27,1 միլիոն դեպք: Վարակի հետևանքով առաջացած թոքաբորբից մահացել է 889,6 հազար հիվանդ: Ավելի քան 18,1 միլիոն հիվանդ բուժվել է:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը:

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular