ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հրապարակ». ՍԴ-ում «շունը տիրոջը չի ճանաչում». ում խելքին ինչ փչում է, այն էլ անում է

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակ» թերթը գրում է. «Սահմանադրական դատարանում «շունը տիրոջը չի ճանաչում»՝ ում խելքին ինչ փչում է, այն էլ անում է։ Պարզվում է՝ ՍԴ աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար Սամվել Առաքելյանը, օգտվելով աշխատակազմի ղեկավարի բացակայությունից, ավելի ճիշտ՝ արձակուրդում գտնվելու փաստից, մոտ մեկ շաբաթ առաջ ԲՀԿ-ին նամակ է ուղարկել սահմանադրական փոփոխությունները վիճարկելու վերաբերյալ կուսակցության պատգամավորների եւ Տիգրան Ուլիխանյանի դիմումի վերաբերյալ։

Նշել է, որ դիմումը չի համապատասխանում տեխնիկական պահանջներին, այն պարագայում, երբ դիմումը մուտք է եղել հունիսի 25-ին, իսկ տեխնիկական անհամապատասխանության վերաբերյալ ՍԴ-ի կողմից դիմումատուին իրազեկելու գործընթացը եռօրյա ժամկետ ունի։

Խոսքը 26 պատգամավորի ստորագրությամբ ՍԴ մուտք եղած դիմումի մասին է․ օրենքը, հիշեցնենք, 27 ստորագրություն է նախատեսում։ Մենք պարզեցինք, որ արձակուրդում գտնվող Էդգար Ղազարյանը ԲՀԿ-ին նման դիմում չի ուղարկել, քանի որ, որպեսզի դա աներ, պետք է ստանար ՍԴ նախագահի կարծիքը դրա վերաբերյալ, մինչդեռ դիմումը մուտք արվելուց մեկ օր անց, համաձայն սահմանադրական փոփոխությունների, ՍԴ-ն այլեւս նախագահ չուներ։

Հիմա դիմումը դրված է աշխատակարգային նիստի օրակարգում, եւ դատարանն այն չի քննել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular