ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մարտի 1-ի հերթական քաղաքական շահարկումը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Երեկ Մարտի 1-ի գործում, կարելի է ասել, շրջադարձ արձանագրվեց՝ տուժողների իրավահաջորդներն ասուլիս հրավիրեցին և իրենց վրդովմունքը հայտնեցին դատավարության հետ կապված, միաժամանակ հայտարարեցին, որ այլևս չեն մասնակցելու դատերին։ Փաստորեն, այս պրոցեսից դժգոհ են բոլոր կողմերը՝ և՛ ամբաստանյալներն ու նրանց պաշտպանները, և՛ տուժողների հարազատները, և՛ հասարակությունը։ Իսկ 2018-ին մենք զգուշացնում էինք, որ եթե սպանությունների բացահայտման գործում հնարավոր չէ արձանագրել որևէ տեղաշարժ, և նախաքննական մարմինն ընդունում է, որ այս մասով հնարավոր չէ կոնկրետ կատարողներին հայտնաբերելը, սպանությունների պատվիրատուներին, զորքը տեղաշարժած պաշտոնյաներին մեղադրանք առաջադրելն ու դատելը վերածվելու են քաղաքական հաշվեհարդարի, ու իշխանությունը հերթական շոուն է կազմակերպելու՝ էժան դիվիդենտներ շահելու համար։

Հավանաբար կհամաձայնեք, որ քաղաքական խնդիրներ լուծել՝ առանց իրավական գործընթացի, օգտագործելով Մարտի 1-ի պրոցեսը, դա ո՛չ հասարակության պահանջն է բավարարելու, ո՛չ արդարության վերականգնմանն է նպաստելու, ո՛չ էլ առաջիկայի համար կանխարգելիչ դեր է խաղալու։ Օրվա իշխանությունը մարտի 1-ը իր ձեռքում դարձրել է մահակ և փորձում այն կիրառել բացառապես սեփական քաղաքական ամբիցիաների համար։ Ամենօրյա ռեժիմով տեսնում ենք, որ թեմայի հետ կապված անընդհատ իրականացվում է վրիժառություն, քաղաքական հետապնդումներ, Մարտի 1-ի գործի կրակը մշտապես վառ պահելու և դրա վրա ձեռքերը տաքացնելու ճանապարհով, որը վտանգավոր ու վնասակար ճանապարհ էր։

Ըստ էության երկու տարվա իրավական անպտուղ ընթացքից հետո, փաստորեն, անգամ տուժողների հարազատներն են հասկացել, որ սա ոչ մի տեղ չտանող փակուղի է, և որոշել են այլևս չմասնակցել այդ ֆարսին։

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular