ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քաղաքական գործիչների լիրիկական ելույթները՝ հակափաստա՞րկ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Երևանի ավագանու նիստերը շարունակում են բավականին բուռն ընթանալ, սակայն հետաքրքիրն այն է, որ ավագանու ըննդիմադիր խմբակցությունների այս կամ այն նախագծի մասին ներկայացրած փաստարկները ոչ միայն տեղին չեն, այլև մեծ հաշվով լիրիկական բնույթ ունեն և զուրկ են հստակ վերլուծություններից:

Ավագանու հերթական որոշումը վերաբերում է այգիներում, հրապարակներում շրջածախ առևտրի ոլորտը կարգավորելուն, քանի որ գաղտնիք չէ, որ մայրաքաղաքի փողոցներում, խաչմերուկներում գրիչ, անձեռոցիկ, փուչիկ վաճառողների թիվը քիչ չէ, իսկ եկամուտը որոշ հաշվարկներով, նույնիսկ  կարող է հասնել օրական 15 000 դրամի:

Ուշագրավ է, սակայն, որ «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը փողոցային առևտրի այս տեսակը համարում է անլուրջ, քանի որ նրանք, ըստ ավագանու անդամի՝ բիզնեսմեններ չեն, այլ  օրվա կոպեկն են աշխատում: Նրա կարծիքով քաղաքային իշխանությունները պարանը մարդկանց վզին գցած շարունակում են սեղմել: Լիրիկական ելույթի ժամանակ, սակայն, ավագանու անդամն այդպես էլ չի ներկայացրել սեփական ուսումնասիրությունները, թե փողոցային առևտրով զբաղվողներն օրական ինքա՞ն գումար են վաստակում և, առհասարակ, իր կարծիքով ո՞րն է լուրջ բիզնես ասվածի իր սահմանումը: Քաղաքի ապագայով մտահոգ Թ.Վարդանյանը չի խոսել նաև այն մասին, թե փողոցում շրջիկ եղանակով գրիչ, փուչիկ, անձեռոցիկ վաճառողներն օրվա ընթացքում որքանո՞վ կարող են նպաստել համավարակի տարածմանը: Եվ առհասարակ, ինչո՞ւ է կարծում, որ դեռ ժամանակը չէ մայրաքաղաքում քաղաքակիրթ մթնոլորտ ձևավորելու և «էստի համեցեքի» ժամանակներին վերջ տալու կամ նրանց ևս հարկային դաշտ բերելու համար:

Արման Կիրակոսյան

www.1or.am

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular