ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մենք պատրաստ ենք ռազմական գործողությունների վերսկսմանը ցանկացած պահի

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

1or.am կայքի զրուցակիցը քաղաքագետ Ալեքսանդր Մարգարովն է։

—Պարոն Մարգարով, վերջերս ակտիվացել են Լավրվի պլանի մասին խոսակցությունները: Լավրովն ինքն է խոսել դրա մասին, Մադրիդյան սկզբունքների մասին, բայց նախօրեին Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը նշել է, որ Մադրիդյան սկզբունքները այլևս չեն քննարկվում: Ձեր կարծիքով որքանո՞վ այդ սկզբունքներն այսօր գոյություն ունեն առհասարակ:

— Բանակցային գործընթացի մեջ ամենայն հավանականությամբ հաշվի առնելով սահմանափակ քանակով մարդկանց ապահովությունը, ովքեր տեղյակ են բանակցային գործընթացի բովանդակությունից, մենք կարող ենք ենթադրել, որ կա կողմերի հիմնարար մոտեցումը խնդիրների վերաբերյալ։ Խնդիրը կայանում է նրանում, որ Ադրբեջանը Արցախին դիտարկում է որպես տարածք իրենց կազմում, և կա հայկական կողմի դիրքորոշումը, որտեղ այս կամ այն կերպ շեշտադրվում է այն, որ Արցախը ունի ինքնորոշման իրավունք։ Եվ այս երկու կողմերից ոչ ոք պատրաստ չի գնալ այնպիսի զիջումների, որ բանակցային գործընթացը լուծում ստանա։ Մենք խոսում ենք սկզբունքների մասին, և առայժմ պետք է ասել, որ այն սկզբունքները,որոնք մեզ հայտնի են, ավելի շատ կայանում է նրանում, որ հայկական կողմը շեշտադրում է ինքնորոշման սկզբունքը, իսկ ադրբեջանական կողմը՝ Արցախը դիտարկում է իր իշխանության մի մասը, ինչը չի համապատասխանում իրականությանը: Հաշվի առնելով այն հանգամանքը, թե ինչպես Արցախը վերականգնեց իր իրավունքը՝ դուրս գալու Ադրբեջանի կազմից, երբ որ տեղի էր ունենում 1991թ օգոստոս-դեկտեմբեր ամիսների գործընթացները։ Սկզբունքները, երևի թե, սրանք են, որ կան կողմերի մոտ։

— Վերջերս քննարկվում է Արցախի և Հայաստանի միջև ռազմաքաղաքական դաշինք կնքելու գործընթացը: Ինչպես նաև արդեն հայտնի է, որ Հայաստանում ստեղծվելու է աշխարհազորայինների խումբ։ Ինչ ե՞ք կարծում ինչով է պայմանավորված այդ ամենը և արդյոք Հայաստանում կանխատեսում են նոր ռազմական գործողություններ։

— Դեֆակտո կարգ գոյություն ունի Հայաստանի և Արցախի միջև, և ռազմաքաղաքական համագործակցությունը, որը վերաբերում և անդրադառնում է համատեղ, համակարգված գործողությունների իրականացման մեջ, այսինքն ուզում ենք ձեռք բերել համապատասխան փաստաթուղթի առկայությունը քայլերից մեկն է, որը անհրաժեշտության դեպքում կարող է լինել սուրոսի ճնշման միջոց Ադրբեջանի դեմ։ Ինչ վերաբերում է աշխարհազորայիններ ստեղծելու գաղափարին, այստեղ կա ազգ-բանակ գաղափարի առկայություն, որտեղ դիտարկում են պաշտպանության տարբեր մեթոդներ։ Այս նախագիծը կարող է հանդես գալ որպես հետաքրքիր ու լրացուցիչ ռեսուրս՝ պաշտպանական քաղաքականության և պաշտպանական գործունեության մեջ։ Ասել, թե մենք պատրաստ ենք ռազմական գործողությունների կասեմ, որ այո՝ մենք պատրաստ ենք ռազմական գործողությունների վերսկսմանը ցանկացած պահի։ Եվ տավուշյան դեպքերն էլ ըստ էության ապացուցում են, որ այդպիսի պատրաստվածությունը, իրոք, անհրաժեշտություն է։ Այստեղ կարևոր է այն մշակված տարբերակները, որոնք պետք է լինեն օգտակար և արդյունավետ համապատասխան գործողությունների իրականացման համար։ Գաղափարը հետաքրքիր է, բայց և այնպես պետք է ունենա վերջնական տեսքը, որովհետև, ինչպես ցանկացած առաջարկ, սա ևս կարող է ունենալ խնդրահարույց կողմեր։ Եվ այդ կողմերի մասին անհրածեշտ է նախօրոք մտածել։ Օրինակ, ինչո՞ւ աշխարհազորի համար պետք է լինի պատասխանատու տվյալ համայնքի ղեկավարի տեղակալը։ Գուցե անհրաժեշտ է մտածել, թե ինչպես պետք է իրականացվի համապատասխան իրավիճակում պրոֆեսիոնալ ձևով աշխարհազորի մոբիլիզացումը։ Կան հարցեր, որոնք կարիք ունեն վերջնական մշակման։

Սոնա Գիշյան

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular