ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Աստղագուշակ․ սեպտեմբերի 9

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Դուք բազում օգտակար բաներ կանեք և՛ ձեր, և՛ մյուսների համար: Օրը հարմար է վերջին շրջանում կուտակված մանր-մունր խնդիրները լուծելու համար: Հիմա դուք հակված չեք լինի ժամանակը զուր վատնելու և կաշխատեք ամեն ինչից հնարավորինս արագ գլուխ հանել: Կուրախացնեն հին ընկերների հետ հանդիպումները:

Օրվա երկրորդ կեսը հարմար է ուղևորությունների համար: Պայմանների փոփոխությունը ձեզ կուրախացնի, կարևոր չէ՝ հեռավոր ճամփորդության եք մեկնում, թե գտնվում եք տանը մոտ: Հնարավորություն կունենաք հանդիպել հին ընկերների հետ, որոնց հետ շփումները կբարձրացնեն ձեր տրամադրությունը:

Դիտեք նաև՝ 2020 թվականի հորոսկոպը

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Հետաքրքիր, բարենպաստ օր է, որը հարմար է նոր բան ստանձնելու համար: Այսօր ձեզ կարող են հետաքրքրել գործերը, որոնց հանդեպ նախկինում բացարձակ անտարբեր էիք: Բաց մի թողեք շանսը՝ սովորելու այն, ինչը շուտով պետք կգա: Նշանի շատ ներկայացուցիչների օգուտ կտա շրջապատողների փորձը, որի շնորհիվ նրանք կկարողանան խուսափել սեփական սխալներից:

Հավանական են հաջողություններ ուսման մեջ: Դուք լավ գլուխ կհանեք այն գործերից, որոնք լավ հիշողություն, մանրուքներին ուշադրություն, դիտողունակություն ու տեսածից եզրահանգումներ անելու ունակություն են պահանջում: Ծանոթները հաճախ կդիմեն խորհուրդների խնդրանքով, և դուք կփորձեք բոլորին օգնել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Օրվա առաջին կեսը բարենպաստ է շփումների համար: Այդ հատվածում լավ կանցնեն և՛ գործնական, և՛ անձնական հանդիպումները. դուք շատերի հետ ընդհանուր լեզու կգտնեք: Կարող եք լավ տպավորություն թողնել նույնիսկ նրանց վրա, որոնք սովորաբար շատ պահանջկոտ են շրջապատողների հանդեպ: Չեն բացառվում առաջարկները, որոնք մերժելու ցանկություն չեք ունենա:

Ավելի ուշ լարված շրջան կգա: Դուք պետք է միաժամանակ մի քանի գործով զբաղվեք, մտքում հազար ու մի բան պահեք: Հազիվ թե ինչ-որ մեկը կարողանա դրանից ձեզանից լավ գլուխ հանել: Հնարամտության և կարգապահության շնորհիվ հրաշալի արդյունքների կհասնեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Հարմար օր է ամենատարբեր գործերի համար: Դուք գլուխ կհանեք նրանից, ինչը նախկինում չի ստացվել, կկարողանաք պատասխաններ գտնել այն հարցերին, որոնց վրա երկար ժամանակ գլուխ եք կոտրել: Հնարավորություն կունենաք վերականգնել հին կապերը, հաշտվել մարդկանց հետ, որոնց հետ վիճել էիք: Չի բացառվում համագործակցության սկիզբը, որը արագ մասնագիտական աճի սկիզբ կդնի:

Գործեր սպասվածից շատ կլինեն, բայց գերհոգնածությունից վախենալ չարժե. դուք հրաշալի մարզավիճակում կլինեք ու արագ ամեն ինչից գլուխ կհանեք: Լրիվ նոր նախասիրություններ ու հետաքրքրություններ կհայտնվեն, որոնք դրական հույզեր կպարգևեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Մի անհանգստացեք: Օրն ավելի հաջող կլինի, քան առավոտյան կթվա, այնպես որ՝ սրտին մոտ մի ընդունեք փոքրիկ տհաճությունները: Որոշ գործեր ավելի լուրջ մոտեցում կպահանջեն, քան սովորաբար: Ինտուիցիան կհուշի՝ ինչի վրա է պետք կենտրոնանալ առաջին հերթին:

Խուսափեք խառնաշփոթից: Այսօր ավելի լավ է հետևեք նախապես կազմած ծրագրին, քան իմպրովիզներ անեք: Նոր գաղափարներ կարող են հայտնվել, բայց դրանք հազիվ թե այնքան լավը լինեն, որքան կթվան: Մտածածն իրագործելուն անցնելուց առաջ խորհրդակցեք մարդկանց հետ, որոնց վստահում եք: Դուք ամենայն հավանականությամբ լավ խորհուրդներ կստանաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրվա սկիզբը բավական լարված կլինի: Պետք է միաժամանակ հազար ու մի գործ անեք, և հազիվ թե ինչ-որ մեկն օգնի ձեզ: Մի հուսահատվեք ու մի հրաժարվեք մտածածից: Նույնիսկ եթե ճանապարհին խոչընդոտներ են առաջ եկել, չարժե նահանջել ու հանձնվել:

Ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, շատ բան ավելի հեշտ կտրվի: Հնարավոր են լավ նորություններ՝ կապված աշխատանքի կամ բիզնեսի հետ: Օրը հարմար է ընտանեկան գործերի համար: Դուք հրաշալի գլուխ կհանեք դրանցից, կաշխատեք մտերիմներին անուշադրության չմատնել և կուրախանաք ձեզ համար թանկ մարդկանց հետ շփումներից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Հրաշալի, թեթև ու հաջող օր է: Կարող եք ստանձնել ամենաբարդ գործերը. ամենայն հավանականությամբ արագ գլուխ կհանեք դրանցից, կհասնեք անհրաժեշտ արդյունքին: Ձեզ հաճույքով կօգնեն հին ու նոր ծանոթները: Չեն բացառվում հանդիպումները մարդկանց հետ, որոնց մասին նախկինում շատ լավ բաներ եք լսել: Ընդանուր գործերից երկարատև ընկերություն կամ գեղեցիկ սիրային պատմություն կսկսվի:

Օրվա երկրորդ կեսը հաջողություններ է խոստանում երևակայություն ու ստեղծագործ մոտեցում պաանջող գործերում: Հենց ձեզ մոտ գաղափարներ կծնվեն, որոնք հազիվ թե ինչ-որ մեկի մոտ առաջանային:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Կարևոր գործերի վրա կենտրոնանալը բարդ կլինի, ձեզ հաճախ կշեղեն: Շրջապատողները կխառնվեն ձեր գործերին, ընդ որում՝ դա տեղի կունենա հենց այն ժամանակ, երբ կնախընտրեիք, որպեսզի ձեզ հանգիստ թողնեին: Արժե հետաձգել կարևոր զրույցները, քանի որ հիմա չեք կարողանա այնպիսի լուծում գտնել, որը բոլորին դուր կգա:

Մտածածն իրագործելուն անցնելուց առաջ երկար մտածեք: Հնարավոր է, ավելի խելամիտ է ծրագրերը վերամշակելը կամ ավելի հարմար պահի սպասելը: Ընկերները կարող են ուրախացնել լավ նորություններով, ինչ-որ հետաքրքիր բան պատմել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Արդյունավետ օր է: Դուք համառ կլինեք, չեք հրաժարվի մտածածից, անկախ նրանից, թե ինչպես կդասավորվեն պայմանները: Հաճախ հաջողակ կլինեք, բայց ձեր հաջողության գաղտնիքը միայն դա չի լինի: Առավել կարևոր կլինեն ձեր հնարամտությունը, իմպրովիզներ անելու և նպատակին տանող ուղիներ փնտրելու պատրաստակամությունը:

Կարող են հաջողությամբ լուծվել խնդիրները, որոնք նախկինում անհանգստացնում էին ոչ միայն ձեզ, այլև ձեր հարազատներին ու մյուս մտերիմներին: Դուք պատրաստ կլինեք հետաձգել գործերն ու փոխել ծրագրերը, որպեսզի օգնեք ուրիշներին: Շրջապատողները դա կգնահատեն ու կփորձեն նույնկերպ պատասխանել: Երեկոն հաճելի անակնկալներ է խոստանում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Ամենահասարակ օրը չէ, չնայած այն բավական արդյունավետ կլինի: Շատ գործեր բարդ կթվան: Դուք դրանցից գլուխ կհանեք, բայց դա ջանքեր կպահանջի, ժամանակ էլ ավելի շատ կխլի, քան կարող էիք ակնկալել: Չի բացառվում՝ ստիպված լինեք հրաժարվել ծրագրած զվարճանքներից, հետաձգել այն հանդիպումները, որոնց անհամբեր սպասում էիք:

Ինչպես էլ դասավորվեն պայմանները, կարող եք հույս դնել մտերիմների աջակցության վրա, եթե դրա կարիքը կա: Կհաջողվի հանգիստ ու կառուցողական քննարկել կարևոր հարցերը, այդ թվում՝ նրանք, որոնց պատճառով նախկինում տարաձայնություններ են ծագել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Հաջող, հանգիստ ու արդյունավետ օր է: Այնքան էլ կարևոր չէ, թե որ գործերի վրա կորոշեք կենտրոնանալ. հաջողության հասնելու շանսերը բոլոր դեպքերում մեծ են: Հնարավոր են համագործակցության անսովոր առաջարկներ, գործնական բանակցություններ, որոնք ձեզ համար լավագույն ձևով կավարտվեն:

Ընկերները կուրախացնեն լավ նորություններով, կաջակցեն ձեր նախաձեռնություններին, կօգնեն, եթե դրա կարիքն ունենաք: Հրաշալի օր է ապագայի ընդհանուր ծրագրեր կառուցելու, գաղափարներն ու ծրագրերը քննարկելու համար: Հավանական են հաջող զուգադիպություններ, հաճելի անակնկալներ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Բազում լավ գաղափարներ կունենաք: Դուք ուշադիր, լուրջ կլինեք, պատրանքներ չեք կառուցի: Չի բացառվում հենց այսօր հասկանաք՝ ինչպես է պետք լուծել վերջին շրջանում ծագած խնդիրները, մեռյալ կետից կշարժեք մասշտաբային ու բարդ գործերը: Շրջապատողները հաճույքով կօգնեն ձեզ, նույնիսկ երբ դուք կասկածեք հաջողությանը:

Հավանական են հետաքրքիր ծանոթություններ: Դուք արագ մոտեցում կգտնեք մարդկանց, միշտ կիմանաք՝ ինչ կարելի է ասել մթնոլորտը լիցքաթափելու համար, ինչպես ուրախացնել նրանց, որոնք չգիտես ինչու հուսահատվել են: Հավանական է ընկերական հարաբերությունների սկիզբը, որոնք երկար տարիներ կշարունակվեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular