ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մեդվեդևն առաջարկում է Ռուսաստանում հիմնական եկամուտ ներմուծել

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ռուսաստանի անվտանգության խորհրդի ղեկավարի տեղակալ Դմիտրի Մեդվեդևն առաջարկել է մտածել երկրում հիմնական երաշխավորված եկամուտ ներմուծելու մասին: Այս մասին նա հայտարարել է «Единая Россия» կուսակցության (որի նախագահն ինքն է) ղեկավարության հետ առցանց հանդիպման ժամանակ: Տեղեկատվությունը ստացվել է «РИА Новости»-ից:

Նախկին վարչապետը նշել է, որ խոսքը գնում է նվազագույն գումարի մասին, որը պետք է ստանա ցանկացած քաղաքացի՝ անկախ իր գործունեության տեսակից, ինչպես նաև սոցիալական և տնտեսական կարգավիճակից:

Հանդիպումը նվիրված է եղել կուսակցության սոցիալական նախաձեռնություններին: Մեդվեդևն անհրաժեշտ է համարել վերլուծել այլ պետություններում արդեն գոյություն ունեցող «մի քանի նոր կառույցների մոտեցումները»:

Մեդվեդևը նշել է, որ կորոնավիրուսային համաճարակը ցույց է տվել սոցիալական կայունության համար մարդկանց աջակցելու կարևորությունը՝ շեշտելով, որ երաշխավորված եկամտի գաղափարն արժանի է ուշադրություն:

2019 թվականի ամռանը Մեդվեդևն արդեն առաջարկել է Ռուսաստանում ներմուծել քառօրյա աշխատանքային շաբաթ: Նա նշել է, որ լրացուցիչ հանգստյան օրը կարող է բարձրացնել աշխատանքի արդյունավետությունը և արտադրողականությունը:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular