Ստացվող հաղորդագրություններն արգելափակում են WhatsApp-ի հավելվածը
ՖՈՏՈWhatsApp-ի օգտատերերը սկսել են հաղորդագրություններ ստանալ անծանոթներից, ովքեր կարող են արգելափակել հավելվածը: Ինչպես հաղորդել է WABetaInfo-ն, այդպիսի հաղորդագրությունները պարունակում են սիմվոլներ, որոնք WhatsApp-ը չի կարողանում կարդալ:
Եթե օգտատերը փորձի հաղորդագրությունը հեռախոսով բացել, ապա հավելվածն այլևս չի կարողանա գործարկվել, մինչև նորից չներբեռնվի: Նման ռիսկից խուսափելու և վնասակար հաղորդագրություններից պաշտպանվելու համար օգտատերերին խորհուրդ է տրվում կարգավորումների բաժնում արգելել մտնել անծանոթների կողմից առաջարկված խմբային չատեր: Այսպիսով օգտատերերը կխուսափեն կասկածելի խմբերում հայտնվելուց, որոնց օգնությամբ չարագործները WhatsApp-ի կողմից չկարդացվող կոդ են տարածում:
Այդպիսի հաղորդագրություն ստանալու դեպքում խորհուրդ է տրվում համակարգչի WhatsApp-ի վեբ-տարբերակի օգնությամբ ջնջել այն: WhatsApp-ի ներկայացուցիչները վստահեցրել են, որ հավելվածի հաջորդ թարմացման ժամանակ սխալը կշտկվի:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը