ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թրամփին մեղադրում են Օբամայի հանդեպ՝ մաշկի գույնով պայմանավորված ատելության համար

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի նախկին փաստաբան Մայքլ Կոենը նրան մեղադրել է Ամերիկայի նախկին նախագահ Բարաք Օբամայի հանդեպ՝ մաշկի գույնով պայմանավորված, ատելության համար: Նրա խոսքերը մեջբերել է The Independent-ը:

Կոենի խոսքերի համաձայն՝ Թրամփն Օբամային արհամարհում է ԱՄՆ-ի առաջին սևամորթ նախագահը լինելու պատճառով: Կոենը նաև հաստատել է, որ Ամերիկայի գործող նախագահը գտնում է, որ ծանր պայմաններում կարող են գոյատևել միայն սևամորթները: Փաստաբանը նշել է, որ Թրամփն իրավիճակը մեկնաբանել է Կոենի հետ Չիկագոյի թաղամասերից մեկի կողքով մեքենայով անցնելու ընթացքում:

ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Ջո Բայդենն արդեն Թրամփին բնութագրել է հետևյալ կերպով՝ <<որպես նախագահ ընտրված առաջին ռասիստ>>: Քաղաքական գործչի կարծիքով Թրամփի վերաբերմունքը մարդկանց նկատմամբ կախված է նրանց մաշկի գույնից և ազգային պատկանելությունից:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular