ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մեղրի կիրառման 10 անսովոր եղանակ, որոնց գոյության մասին նույնիսկ չէիք պատկերացնի․․․

ՖՈՏՈ

Ձեզ թվում է՝ մեղրը միայն կարագով հացին քսելու կամ տորթ թխելու համա՞ր է։ Կզարմանաք, երբ իմանաք այս  հրաշալի բնամթերքի 10 անսովոր հատկությունների մասին։

Պարզվում է՝ մեղրի օգնությամբ կարելի է բուժել փոքրիկ վերքերն ու պզուկները, խոնավեցնել չոր մաշկը, կանխարգելել սրտանոթային հիվանդությունները, բուժել բորբոքված կոկորդը և շատ այլ բաներ։

Bestinfo.am-ը ներկայացնում է մեղրի կիրառման եղանակները

1. Փոքրիկ վերքերն ու այրվածքները կարելի է բուժել մեղրի օգնությամբ, քանի որ մեղրը վերացնում է վարակն ու մեղմում բորբոքումները։

2. Հնդկացորենի մեղրը հիանալիորեն պայքարում է հազի դեմ։ Քնելուց առաջ մեկ գդալ այդ քաղցր դեղամիջոցը դրեք բերանը և ամբողջ գիշեր հանգիստ կքնեք։

3. Ճիշտ է, մեղրի կալորիականությունը շատ բարձր է, բայց միևնույն ժամանակ աննկարագրելի քանակի օգտակար նյութեր է պարունակում, այդ թվում՝ երկաթ, մագնիում, կալիում, ցինկ, կալցիում և այլն։ Մեղրը ամենօրյա օրաբաժնում ավելացնելով՝ ավելի առողջ կլինեք։

4. Չոր մաշկի կամ մազերի թեփոտման դեպքում շատ օգտակար են մեղրի կիրառմամբ լոգանքները։ Դրա համար անհրաժեշտ է մեղրը լուծել գոլ ջրում ու քսել մաշկին, ապա միառժամանակ թողնել՝ այդպես մնա, այնուհետև լավ լվացեք գոլ ջրով։

5. Ամերիկացի գիտնականները վերջես հայտնաբերել են, որ մեղրը նպաստում է մարդու արյան սպիտակ գնդիկների մակարդակի իջեցմանը։ Օրը երկու ճաշի գդալ մեղր ուտելու դեպքում այդ ցուցանիշը կկայունանա։

6. Որպես դեմքի դիմակ մեղրը նույնպես անփոխարինելի է։ Վերացնում է պզուկները ավելի լավ, քան ցանացած դեղորայք, քանի որ օժտված է հակաբորբոքային և մանրէասպան հատկություններով։ Կարելի է մեղրով թրջված բամբակը դնել պզուկոտ հատվածին և թողնել ամբողջ գիշեր։

7. Դարչինով մեղրը նպաստում է խոլեստերինի մակարդակի նվազեցմանը, ամրապնդում հոդերն ու պայքարում սրտանոթային հիվանդությունների դեմ։

8. Մեղրը էներգիայի հիանալի բնական աղբյուր է։ Սպորտով զբաղվելու կամ ակտիվ կյանք վարելու դեպքում մեղրը օգնում է մարդուն մշտապես առույգ զգալ։

9. Պնդում են, որ մեղրը օգնում է հաղթահաել ծաղկափոշու հանդեպ ալերգիան։ Դժվար է պարզել՝ իրավացի են նման բան պնդողները, թե ոչ։ Բայց եթե ձեզ հետաքրքիր է, կարող եք փորձել։

10. Մեղրն օգնում է օրգանիզմին արագ գլուխ հանել ոգելիցի հետ կապված խնդիրներից։ Այնպես որ, եթե մտադիր եք նվազեցնել ալկոհոլի պարունակությունը արյան մեջ, գիտեք՝ ինչ պետք է անել։

Անհավատալի է՝ որքան առավելություններ ունի այս հրաշալի բնամթերքը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular