ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հերթական էժանագին մանիպուլյացիան

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Օրերս մամուլում տեղեկատվություն էր հրապարակվել, ըստ որի ընդդիմության երկու ճամբարները՝ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի թիմակիցները, պայքարի հետաքրքիր մարտավարություն են ընտրել։ Հրապարակման մեջ նշվում էր, թե նախկին նախագահները համաձայնության են եկել պայքարելու իշխանության դեմ առանձին-առանձին՝ իրար չհարվածելով, ինչպես նաև իբրև կողմերի միջև ներքին պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ միմյանց դեմ սրեր չճոճելու հարցում:

Ըստ էության ներկայացվածն իրականում ապատեղեկատվության ժանրից է, քանի որ ինչպես հիշում ենք շատերս, երբ ամիսներ առաջ Ռոբերտ Քոչարյանին ձերբակալել էին, ՀՀԿ-ն բավական ներկայացուցչական կազմով գտնվում էր դատարանի մոտ և իր զորակցությունն էր հայտնում երկրորդ նախագահին։ Իրականում ՀՀԿ-ն դաշտում գործող քաղաքական ուժերից առաջիններից էր, որ կռիվ էր տալիս Քոչարյանի ազատությունը սահմանափակելու հարցում։ Փաստն այն է, որ այսօր ընդդիմադիր դաշտում գործող բոլոր բևեռների միակ իրական նպատակը Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելն է, և դա նրանց քաղաքական թիվ մեկ օրակարգն է, այնպես որ հատուկ պայմանավորվածությունների ու «ռասկլադի» մշակման կարգն ընդհանրապես չկա։

Ավելի տրամաբանական է, որ հերթական անգամ նման լուրեր տարածելով՝ կոնկրետ շրջանակները նպատակ են հետապնդում ընդդիմադիր տարբեր բևեռների միջև որոշակի սրացումներ մտցնել և լարվածության չափաբաժիննն ավելացնել, որպեսզի նրանց դեմ պայքարելն ավելի դյուրին լինի։ Ըստ էության՝ կարող ենք արձանագրել, որ ՀՀ երկու նախկին նախագահների անցած ուղուն հայացք գցելով պարզ է դառնում, որ նրանք նեղության պահերին միմյանց կողքի մշտապես կանգնել գիտեն և հատուկ պայմանավորվածությունների կարիք փաստացի չունեն, ինչը գործող իշխանության, և մասնավորապես Նիկոլ Փաշինյանի համար բավականին լուրջ խնդիր է։ Ահա հենց դրանով է պայմանավորված նման կարգի էժան մանիպուլյացիաները։ Այս ամենն ակնհայտորեն իշխանությունների կողմից իրականցվող հերթական նայիվ մանևրներն են՝ ընդդիմադիր դաշտում ուժերի գեներացումը բացառելու և մեկ միասնական օրակարգով հանդես չգալու համար։

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular