ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թրամփի թեկնածությունն առաջադրել են խաղաղության Նոբելյան մրցանակի

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի թեկնածությունն առաջադրել են խաղաղության Նոբելյան մրցանակի Իսրայելի եւ ԱՄԷ-ի միջեւ հարաբերությունների կարգավորման նրա նախաձեռնությունից հետո մի քանի շաբաթ անց, փոխանցում է Fox News-ը։ 

Այս առաջարկով է հանդես եկել Նորվեգիայի խորհրդարանի անդամ Քրիսթիան Թիբրինգ-Գյեդեն, որը բարձր է գնահատում աշխարհում հակամարտությունների լուծման Թրամփի ջանքերը։

Նոբելյան կոմիտեին հղած իր նամակում Թիբրինգ-Գյեդեն նշում է, որ Թրամփի վարչակազմն առանցքային դերակատարում ունի Իսրայելի եւ Արաբական Միացյալ Էմիրությունների միջեւ հարաբերությունների ստեղծման գործում։

«Քանի որ ակնկալվում է, որ Մերձավոր Արեւելքի մյուս երկրները կհետեւեն ԱՄԷ-ի օրինակին, այդ համաձայնագիրը կարող է դառնալ այն շրջադարձային պահը, որի շնորհիվ Մերձավոր Արեւելքը կվերածվի համագործակցության եւ բարգավաճման տարածաշրջանի»,- շեշտվում է նորվեգացի խորհրդարանականի նամակում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular