ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


7 հետաքրքիր փաստ մարդկային գլխուղեղի մասին, որոնք քչերին են հայտնի

ՖՈՏՈ

Գլխուղեղը մարդու կարևորագույն օրգաններից մեկն է, որը պատասխանատու է մտավոր գործընթացների համար և մի շարք կենսական նշանակություն ունեցող գործառույթների համար։ Այս օրգանն աշխատում է անդադար ու կատարում է բազմաթիվ գործառույթներ։ Այն աշխատում է անգամ այն ժամանակ, երբ մարդուն թվում է, թե ինքը ոչնչի մասին չի մտածում։ Գլխուղեղը շատ կարևոր օրգան է, որի աշխատանքի բոլոր առանձնահատկությունները պատկերացնելը բավական բարդ է, ուստի ձեր ուշադրությանն ենք ներկայացնում յոթ հետաքրքիր փաստ այս յուրահատուկ օրգանի մասին, որոնք կօգնեն ավելի լավ պատկերացնել, թե ինչ գործառույթներ է այն կատարում։

Հասուն մարդու գլխուղեղը կշռում է մեկ կիլոգրամից մի փոքր ավելի

Գլխի ծանրության տհաճ զգացողությունը ծանոթ է բոլորին, սակայն մասնագետները նշում են, որ այս զգացողությունը կապված չէ գլխուղեղի քաշի հետ։ Հասուն տղամարդու գլխուղեղը կշռում է մոտ 1 336 գրամ, իսկ կնոջ գլխուղեղը՝ 1 198։ Ընդ որում՝ այս ցուցանիշը որևէ կերպ չի ազդում մարդու մտավոր կարողությունների վրա և կախված է զուտ մարմնի ու գլխի չափերից։ Օրինակ՝ մարդկության պատմության մեջ ամենախելացի մարդկանցից մեկի՝ Ալբերտ Էյնշտեյնի գլխուղեղը կշռել է ընդամենը 1 230 գրամ։

Մարդկային գլխուղեղը «մարտկոց» է

Մարդկային գլխուղեղն էլեկտրականություն է արտադրում։ Ընդ որում՝ այն բավական կլինի փոքրիկ լամպի սնուցման համար։ Այս օրգանը միլիոնավոր էլեկտրական իմպուլսներ է ուղարկում, իսկ դրանց ընդհանուր հզորությունը բավական կլինի 20-25 Վտ հզորությամբ լամպը սնուցելու համար։

Մարդը տեսնում, լսում և հոտերը զգում է գլխուղեղով

Լսողական ու տեսողական համակարգերի աշխատանքը ղեկավարում է մարդու գլխուղեղը։ Հենց այս օրգանի բարդ աշխատանքի շնորհիվ են մարդիկ կարողանում տեսնել, լսել ու անգամ զգալ հոտերը։

Երազների համար պատասխանատու մարդու գլխուղեղը

Գլխուղեղի գործառույթներից ամենաառեղծվածայինը երազներն են։ Գիտնականներն առ այսօր փորձում են հասկանալ, թե ինչու են մարդիկ երազներ տեսնում։ Ոմանք ենթադրում են, որ երազները գլխուղեղը մարզելու միջոց են, իսկ ոմանք էլ կարծում են, որ այդ կերպ օրգանն ընկալում ու մտապահում է կարևոր մտքերը, հիշողություններն ու իրադարձությունները և ազատվում է անկարևորներից։

Մարդկանց դեմքերը մտաահելու համար պատասխանատու է գլխուղեղի ճակատային հատվածը

Մոլորակի բնակչության 2,5%-ը չի կարողանում մտապահել մարդկանց դեմքերը, ինչը պայմանավորված է լինում գլխուղեղի ճակատային հատվածի աշխատանքի խանգարմամբ։ Այս խանգարման գիտական անվանումն է պրոզոպագնոզիա։ Այն լինում է բնածին կամ ձեռքբերովի, որը սովորաբար պայմանավորված է լինում գլխուղեղի այդ հատվածի վնասվածքներով։

Մարդը չի կարող ինքն իրեն խուտուտ տալ ուղեղիկի պատճառով

Երբ մարդը խուտուտ է տալիս որևէ մեկին, ապա ծիծաղի կամ ագրեսիայի տեսքով պատասխան ռեակցիա ստանալու հավանականությունը բավական մեծ է լինում, մինչդեռ նման ռեակցիան չի նկատվի, եթե նա փորձի խուտուտ տալ ինքն իրեն։ Սա պայմանավորվախ է ուղեղիկի աշխատանքով, որը պատասխանատու է ֆիզիկական շարժումների համար։ Գլխուղեղի այս հատվածը կարող է կանխատեսել խուտուտից առաջացող զգացողությունները և պարզապես կանխել պատասխան ռեակցիան։

Մինչև 25 տարեկան մարդու գլխուղեղը շարունակում է զարգանալ

Մարդու գլխուղեղի զարգացումը կանգ չի առնում դեռահասության շրջանում և կարող է շարունակվել միջինում մինչև 25 տարեկան։ Օրինակ՝ պրեֆրոնտալ կեղևը, որը պատասխանատու է իմպուլսների վերահսկողության համար, շարունակում է զարգանալ մինչև քսան տարեկան։ Սա է պատճառը, որ անգամ 18-19 տարեկանում մարդը կարող է բավական բուռն պահվածք ցուցաբերել ու հասուն մարդու տպավորություն չթողնել։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular