Մասնագետները նշել են՝ որն է առավոտյան ամենավնասակար սովորությունը
ՖՈՏՈԱռավոտյան արթնանալուն պես մարդիկ կատարում են որոշ գործողություններ, որոնց մեծ մասն արդեն սովորություն են դարձել և ինքնաբերաբար են արվում, սակայն այդ բնական թվացող սովորություններից մեկը կարող է շատ վտանգավոր լինել ու հանգեցնել լուրջ խնդիրների։ Խոսքն առավոտյան արթնանալուն պես անմիջապես անկողինը կարգի բերելու սովորության մասին է, որը շատերը համարում են օգտակար։
Ինչպես գրում է Freundin պարբերականը, գերմանացի բժիշկները նախազգուշացնում են, որ անմիջապես արթնանալուն պես անկողինը կարգի բերելը կարող է շատ վատ հետևանքներ ունենալ։ Բանն այն է, անկողինը, որում րոպեներ առաջ մարդը դեռ քնած էր, դեռ որոշ ժամանակ պահպանում է ջերմությունն ու խոնավությունը, ուստի այն անմիջապես ծածկոցով ծածկելը ստեղծում է բարենպաստ պայմաններ ախտածին օրգանիզմների, այդ թվում՝ տզերի բազմացման համար։
Մասնագետների խոսքով՝ առավոտյան մարդիկ շատ գործողություններ անում են «ավտոմատացված»։ Նրանք վեր են կենում, կարգի են բերում անկողինը, ցնցուղ են ընդունում և անցնում են առօրյա գործերին, սակայն առողջական խնդիրներից խուսափելու համար այդ գործողությունների հերթականությունը հարկավոր է փոխել։ Առաջին հերթին հարկավոր է արթնանալուն պես օդափոխել ննջասենյակը, այնուհետև անել առավոտյան մյուս գործերը և միայն վերջում կարգի բերել անկողինը։ Ընդ որում՝ այս հերթականությանը հետևելը հատկապես կարևոր է այն մարդկանց համար, որոնց մոտ հաճախ են ալերգիաներ լինում։