ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նոյեմբերին լույս կտեսնի Րաֆֆու «Խենթը» վեպի անգլերեն թարգմանությամբ նոր տարբերակը

ՄՇԱԿՈՒՅԹ

Հայ մեծանուն գրող Րաֆֆու «Խենթը» վեպի անգլերեն թարգմանված նոր տարբերակը լույս կտեսնի նոյեմբերին: Այս մասին տեղեկացնում է «Սոֆեն» հայկական գրադարանի թվիթերյան էջը:

«Շատ ուրախ ենք տեղեկացնելու հայ գրականության ամենահայտնի գործերից մեկի` «Խենթ»-ի մեր առաջիկա թարգմանության մասին: Սա այն է, ինչ մարդիկ ուզում էին, ուստի՝ մենք քրտնաջան աշխատել ենք, որպեսզի կարողանանք հրատարակել այն 2020 թվականին` վեպի 140-ամյակին»,-գրված է գրադարանի օգտահաշվում:

Ավելի վաղ` 1950 թվականին, վեպն անգլերեն էր թարգմանել Ջեյն Ուինգեթը:

Այնուամենայնիվ, ըստ գրադարանի, Ուինգեյթը «փոխել էր սյուժեի մի մասը, բաց էր թողել որոշակի հատվածներ և տեղ էր տվել որոշակի ազատականությունների», ուստի՝ կատարելագործված տարբերակը անհրաժեշտություն է:

Վեպի նոր թարգմանության տարբերակը հովանավորվել է Քիմբերլի Մակֆարլենի և Բեյոն Միլոյանի կողմից:

«Խենթը» Րաֆֆու ամենահայտնի վեպերից է, դրա գործողությունները ծավալվում են 1877-78 թվականների ռուս-թուրքական պատերազմի ֆոնին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular