ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ձախողված տնտեսություն․ պետական պարտքն ավելացրել է 1,3 մլդ-ով

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Պարտադիր չէ լինել հմուտ տնտեսագետ կամ նեղ ոլորտային մասնագետ, որպես հասկանանք, թե ինչպես է Հայաստանի տնտեսական անկումն ամսեամիս խորանում, միաժամանակ, դրան զուգահետ արագ տեմպերով աճում է արտաքին պարտքը։ Անշուշտ, սա երկրի կառավարման վատ և անհեռատես անմիջական կառավարման հետևանքն է։ Կորոնավիրուսը որպես տնտեսական հեղափոխության հնարավորություն համարող և Հայաստանից արտահանումը մինչև 30 մլրդ դոլարի հասցնող Նիկոլ Փաշինյանը իրականում արտաքին պարտքը հասցրեց 6 մլրդ դոլարի, իսկ ընդհանուր՝ պետական պարտքը գրեթե 8 մլրդ դոլար է։ Այսպիսով, վիճակագրական կոմիտեի հրապարակման համաձայն, այս տարվա հուլիսի 31-ի դրությամբ Հայաստանի ընդհանուր պարտքը կազմել է 7 մլրդ 939 մլն դոլար, միայն մեկ ավսա ընթացքում ավելանալով 220 մլն դոլարով։ Արտաքին պարտք կազմել է 6 մլրդ 55 մլն դոլար, մեկ ամսվա ընթացքում աճելով 73 մլն դոլարով, իսկ ներքին պարտքը՝ 1 մլրդ 884 մլն դոլար, աճելով 147 մլն դոլարով։

Հասկանալու համար, թե ի՞նչ է նշանակում միայն մեկ ամսում պարտքային բեռը ավելացնել 220 մլն դոլարով, հավելենք, որ անցած տարվա վերջին Ատոմ Ջանջուղազյանը հայտարարել էր այս տարի պարտքային բեռի 490 մլն դոլարով ավելացնելու մասին։ Փաստորեն, մեկ տարվա ընթացքում նախատեսված պարտքի ավելացման գրեթե կեսը ավելացել է միայն մեկ ամսվա ընթացքում։ Ի դեպ՝ կառավարությունը գտել է նաև արտաքին պարտքի ավելացման քննադատությունն իրենց հեռացնելու մեկ այլ ճանապարհ ևս։ Այսուհետ, կառավարության երաշխիքով վերցված արտաքին պարտքը արտացոլվելու է ոչ թե կառավարության պարտքի մեջ, այլ Կենտրոնական բանկի։

2018 թ․ հունիսի 30-ի դրության ՀՀ պետական պարտքը կազմել էր 6 մլրդ 704 մլն դոլար, որից միայն արտաքին պարտքը՝ 5 մլրդ 449 մլն դոլար։ Կատարենք պարզ թվաբանական գործողություններ և համադրենք վերը նշված վիճակագրական ցուցանիշների հետ։ Արդյունքում ստացվում է, որ ՀՀ պետական պարտքը, այս իշխանությունը երկուսուկես տարվա ընթացքում ավելացրել է ավելի քան 1,3 մլրդ դոլարով, որից միայն արտաքին պարտքը՝ ավելի քան 600 մլն դոլարով։ Ըստ էության, Փաշինյանը ՀՀ պետական պարտքը ավելացրել է տարեկան միջինը մոտ 650 դոլարով։ Հանուն արդարության նշենք, որ նախորդ որևէ իշխանության ժամանակ պարտքային բեռի միջին տարեկան նման ահռելի բարձրացում չի եղել։

Ասվածին հավելենք նաև այն փաստը, որ պարտքի ընդհանուր կառուցվածքը նույնպես վատթարացել։ Դրսից վերցված գումարները չեն ուղղվում ենթակառուցվածքների՝ ճանապարհների, ջրագծերի, ջրամբարների և այլնի կառուցմանը, այլ ուղղվում են բյուջեի հարյուր միլիարդավոր դրամներով նվազող եկամուտների համալրմանը։ Այսինքն, չստեղծելով տնտեսական զարգացման հիմքեր, ավելացնում ենք մեր երկրի և մեր բոլորիս ուսերին դրված պարտքի բեռը։

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular