ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բեյրութի նավահանգստում նոր հրդեհ է բռնկվել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի նավահանգստում նոր հրդեհ է բռնկվել։ ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ ականատեսները հայտնել են, որ հրդեհը սկսվել է այն վայրի հարևանությամբ, որտեղ օգոստոսի 4-ին տեղի էր ունեցել խոշոր պայթյունը։ Հրդեհի պատճառը հայտնի չէ։ Դեպքի վայր են մեկնել շտապ օգնության և հրշեջ ծառայության մեքենաներ։ Al Arabiya հեռուստաալիքի տեղեկություններով՝ հրդեհը սկսվել է անվադողերի պահեստում։ Հիշեցնենք, որ օգոստոսի 4-ին Բեյրութում 1500 տոննա տրոտիլի հզորությամբ պայթյուն էր տեղի ունեցել, որը ոչնչացրել էր հազարավոր տներ, իսկ ավելի քան 300 հազար քաղաքացի անօթևան էր մնացել։ Լիբանանի ՆԳՆ տեղեկություններով՝ պայթյունը որոտացել էր ամոնիումի նիտրատի պահեստում զոդման աշխատանքների ժամանակ։


Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular