ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


11 նշան, որոնք ոչ մի դեպքում չի կարելի անուշադրության մատնել

ՖՈՏՈ

Մագնիումն ամենակարևոր հանքանյութերից է, որը մասնակցում է օրգանիզմում տեղի ունեցող բազմաթիվ գործընթացների: Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ օրգանիզմում մագնիումի անբավարար քանակը լուրջ խնդիր է, որը կարող է հանգեցնել սրտի առողջության հետ կապված խնդիրների: Այս հանքանյութը կարևոր է մկանների կծկման, սպիտակուցների սինթեզի, էներգիայի արտադրման, զարկերակային ճնշման, գլյուկոզայի մակարդակի կարգավորման, ոսկորների զարգացման համար: Մագնիումի անբավարար մակարդակի մասին վկայում են հետևյալ նշանները. գլխապտույտ թուլություն, հոգնածություն դիարեա ախորժակի կորուստ սրտխառնոց փսխում: Եթե մագնիումի մակարդակը շատ ցածր է, կարող են նկատվել արյան ցածր ճնշում, սրտի անոմալ ռիթմ, մկանային ջղաձգումներ, կալցիումի մակարդակի նվազում: Մագնիումի անբավարար մակարդակը կապված է այնպիսի խնդիրների հետ, ինչպիսիք են սիրտ-անոթային հիվանդությունները, օստեոպարոզը, միգրենը և այլն: Սննդակարգ ներառեք մագնիում պարունակող մթերք, անհրաժեշտության դեպքում օգտագործեք հավելումներ, սակայն բժշկի նշանակմամբ: Մագնիում պարունակում է հետևյալ մթերքը. բրոկոլի գազար եփած կարտոֆիլ սպանախ չամիչ լոբազգիներ խնձոր ավոկադո բանան քեշյու նուշ անյուղ յոգուրտ:

 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular