ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ակնո՞ց թե՞ ոսպնյակներ․ ո՞րն է նախընտրելի կարճատեսության համար

ՖՈՏՈ

Վաղ թե ուշ կարճատեսություն ունեցող յուրաքանչյուր մարդ կանգնում է հարցի առաջ՝ որն է նախընտրելի՝ ակնո՞ցը թե՞ ոսպնյակները:

Ակնաբույժ Լուսինե Բեկիրսկա-Թամազյանը NEWS.am Medicine-ին ասաց, որ եւ ակնոցը, եւ ոսպնյակները ունեն ինչպես դրական, այնպես էլ բացասական կողմեր․․․

Ակնոցը, մասնավորապես, չի դիպչում աչքերի մակերեւույթին, այն դնելը եւ հանելը հեշտ է, եւ այս ամենը կարելի է առավելություն համարել: Սակայն ակնոցը սահմանափակում է տեսադաշտը, եւ որոշ մարդկանց համար դա կարող է թերություն լինել: Բացի այդ, օդի բարձր խոնավության կամ ջերմաստիճանի կտրուկ փոփոխությունների դեպքում ակնոցի ապակիները քրտնում են, ինչը նույնպես կարող է անհարմարություն ստեղծել: Ի դեպ, այս խնդիրը հիմա հատկապես արդիական է՝ ակնոցի ապակիները քրտնում են նույնիսկ բժշկական դիմակները ճիշտ կրելու դեպքում` արտաշնչվող օդի պատճառով:

Ակնոցի մեկ ուրիշ թերությունն այն է, որ եթե ուշադիր չլինես, այն կարելի է կոտրել, իսկ բեկորները տեսականորեն կարող են վնասել աչքերը կամ դեմքի մաշկը:

Ոսպնյակները, ի տարբերություն ակնոց, չեն սահմանափակում տեսադաշտը, ուստի որոշ մասնագիտություններ ունեցող մարդկանց համար դրանք նախընտրելի են: Շատ կանայք նույնպես նախընտրում են ոսպնյակները, քանի որ դրանք չեն ծածկում իրենց աչքերը եւ չեն թաքցնում դիմահարդարումը:

Սակայն եթե ոսպնյակներ կրող մարդը ուշադիր չպահպանի հիգիենայի բոլոր կանոնները, նա կարող է բախվել լուրջ խնդիրների, այդ թվում՝ աչքի ինֆեկցիաների: Բացի այդ, ոչ ճիշտ ընտրված ոսպնյակները կարող են հանգեցնել նաեւ հիպոքսիայի՝ թթվածնի պակասի, ինչը բացասաբար է ազդում եղջերաթաղանթի եւ ընդհանրապես աչքերի վիճակի վրա:

Մասնագետի խոսքերով՝ ակնոցներն ու ոսպնյակները կարճատեսություն ունեցող մարդկանց համար բոլորովին էլ միակ տարբերակը չեն՝ այսօր հասանելի է նաեւ տեսողության լազերային կորեկցիայի մեթոդը, որը հնարավորություն կտա հրաժարվել եւ ակնոցից, եւ ոսպնյակներից:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular