ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լիլիթ Մակունցի համար անակնկա՞լ է եղել Արսեն Ջուլֆալակյանի հայտարարությունը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ես այսօր հարցազրույց չեմ տալիս, այդ թեման չեմ մեկնաբանում: Լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ պատասխանելով հարցին՝ իր համար անակնկա՞լ է եղել Արսեն Ջուլֆալակյանի հայտարարությունը:

Մակունցը չի պատասխանել նաև՝ հարցը քննարկվելու է արդյո՞ք խմբակցությունում, թե՝ ոչ. «Երբ անհրաժեշտ լինի, կմեկնաբանեմ»:

Մակունցը չի պատասխանել՝ խոսել է արդյո՞ք Արսենի հետ, թե՝ ոչ:

«Պարոն Ջուլֆալակյանը, ինչպես նպատակահարմար է գտել, այդպես  իրազեկել է իր մանդատը վայր դնելու մասին: Հավելյալ մեկնաբանություններ լինելու դեպքում, կանեմ»,-ամփոփել է նա:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular