ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայկ Մարությանի հրաժարականի մասին երազողները կարող են երազախաբ լինել

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի հրաժարականի մասին տեղեկությունների պարբերականությունը զարմանալիորեն կրկնապատկվել, նույնիսկ՝ եռապատկվել է: Դրա պատճառը, հավանաբար, քաղաքապետի աճող վարկանիշն ու անձնվեր աշխատանքի արդյունքում գրանցված հաջողություններն են, որը չգիտես ինչու ավագանու ըննդիմադիր անդամների կողմից անգամ չի նկատվում: Բոլորն ուզում են անձամբ Մարությանին հանրային հարթակներում տեսնել, բայց մոռանում են, որ աշխատող մարդիկ, շատ հաճախ, ինքնագովազդի համար հանրային վայրերում շրջելու ժամանակ չեն ունենում: Իսկ ինչո՞ւ են հաճախացել Երևանի քաղաքապետի՝ հավաստի աղբյուրներից ստացվող հրաժարականի մասին տեղեկությունները:

Պարզվում է, որ Մարությանի ռեյտինգը բավական բարձր է, իսկ կայքերը, ինչպես գիտենք, դիտողականություն ապահովելու կարիք ունեն: Ուստի, հաճախ շրջանառության մեջ են դնում Երևանի քաղաքպետի հրաժարականի մասին, իրականության հետ որևէ աղերս չունեցող տեղեկություններ, իբրև թե սենսացիա առաջացնելու համար: Մեկ այլ վարկած էլ կա. Մարությանի վճռականության շնորհիվ գնալով մեծանում է նախկին ապօրինությունների հետևանքով Երևան քաղաքում իրականացված տարբեր մեքենայությունների հիմքերը, որոնք ևս շատերի դժգոհությունն են առաջացնում:

Մեկ բան հստակ է: Մարությանի հրաժարականի մասին սոցիալական ցանցերում և այլ հարթակներում տիրաժավորվող լուրերը երբեք էլ չեն համապատասխանել իրականությանը: Դրանք պարզապես չար կատակներ են, կամ որոշների ցանկությունը, որը երբեք էլ իրականություն չի կարող դառնալ, քանի որ վերջին տարիների նրա աշխատանքի արդյունքում մայրաքաղաքը վերջապես սկսեց մաքրվել ոչ միայն կենցաղային աղբից, այլև արևելյան շուկա հիշեցնող տաղավարներից ու շինություններից, որոնք Երևանը դարձրել էին անդեմ ու անշուք: Այնպես որ, Հայկ Մարությանի հրաժարականի մասին երազողները կարող են երազախաբ լինել, ուստի խորհուրդ ենք տալիս ավելի լուրջ գործով զբաղվել:

Լևոն Ուլիխանյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular