«Հրապարակ». Շրջակա Միջավայրի նախարարը ձեռքի հետ էլ մարզպետ է աշխատում
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Մեկուկես ամիս առաջ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը նշանակվեց շրջակա միջավայրի նախարար, սակայն պարզվում է՝ ձեռքի հետ էլ շարունակում է Կոտայքի մարզպետ աշխատել։ Մարզպետարանից տեղեկացանք, որ Ռոմանոսին են զեկուցում ամեն ինչ, բոլոր հարցերը կարգավորվում են նրա «դաբրոյով», մինչև հարմար մարզպետացու գտնվի։ Ասում են՝ իշխանությունը կոնտրոլի տակ է պահում մարզպետարանը, որպեսզի այն չանցնի Սասուն Միքայելյանի ազդեցության տակ։
Հիշեցնենք․ ԵԿՄ ղեկավարի փեսան՝ Վասակ Վարդանյանը, Կոտայքի փոխմարզպետն է։ Իշխանությունները մտադիր են «հակասասունական» թեկնածու դնել, որ մարզում բալանսը պահեն, և այն չդառնա Միքայելյանների կալվածքը։ «Որդին՝ քաղաքապետ, ինքը՝ պատգամավոր, փեսան՝ փոխմարզպետ․ արդեն պերեբոր է մարզում»,- ասաց իշխանության մեր աղբյուրը։ Իսկ սա նշանակում է, որ նոր մարզպետը լինելու է Ռոմանոս Պետրոսյանի «մարդը»»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: