ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ղարաբաղի հավակնորդների` Հայաստանի և Ադրբեջանի հերթական բախումը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Հուլիսի 12-ին Լեռնային Ղարաբաղի նկատմամբ հավակնություններ ունեցող երկու երկրների սահմանին տեղի ունեցած մարտի ընթացքում զոհվել է 16 մարդ: Խոսքը գնում է վաղեմի կոնֆլիկտի մասին, որի հետ կապված` Ռուսաստանի և Թուրքիայի շահերն զգալիորեն տարբերվում են: Այս մասին ֆրանսիական «Le Figaro» թերթում գրել է Բենեդիկտ Լյուտոն:

Հուլիսի 12-ից սկսած` Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղի ունեցած բախումների ընթացքում զոհվել է նվազագույնը 16 մարդ` երկու կողմի զինվորականներ և 1 ադրբեջանցի խաղաղ բնակիչ: Կարճ դադարից հետո հուլիսի 16-ին 14-ի լույս 15-ի գիշերը մարտերը վերսկսվել են:

Հայտնի չէ, թե ով է առաջինը կրակել, քանի որ ներկա պահին կողմերը ռազմական գործողություններն սկսելու պատասխանատվությունը միմյանց վրա են գցում: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը նշում է, որ առաջինը հայկական կողմն է կրակել, իսկ Հայաստանում պնդում են, որ իրենք քաղաքացիական օբյեկտներին հասցված հարվածներին տվել են «համամասնական պատասխան»:

Լարվածության ներկայիս բռնկումը մտահոգությունների տեղիք է տալիս առանց այդ էլ անկայուն Կովկասում, ինչի հետ կապված` Ռուսաստանը, ԱՄՆ-ն և ԵՄ-ն կրակը դադարեցնելու կոչ են արել, մինչդեռ Թուրքիան աջակցություն է հայտնել Ադրբեջանին:

Լեռնային Ղարաբաղի ստատուս-քվոն ձեռնտու է տարածաշրջանի բազմակողմ աշխարհառազմավարական շահերով առաջնորդվող երկու մեծ տերությունների` Ռուսաստանի և Թուրքիայի համար:  

Ռուսաստանը միանշանակ դիրք չի զբաղեցնում: Այն համարվում է Հայաստանի ավանդական դաշնակիցը, նրան մեծաքանակ զենք է մատակարարում և Հայաստանի տարածքում ունի ռազմակայաններ: Երկու երկրներին միացնում է նաև քրիստոնեական կրոնը: Միևնույն ժամանակ Ռուսաստանն արդեն մի քանի տարի է` մերձենում է Ադրբեջանին, ինչը դրսևորվում է նրան մեծ քանակությամբ զենք մատակարարելու մեջ:

Ինչ վերաբերում է Թուրքիային, այն մշտապես թշնամական դիրքորոշում է ունեցել Հայաստանի նկատմամբ և մտերիմ է եղել Ադրբեջանի հետ, որի հետ կիսում է միևնույն լեզուն և կրոնը` իսլամը: Թուրքիան ունի իր տարածքային հավակնությունները. «Nouvelles d'Arménie» թերթի խմբագիր Արա Թորանյանը վստահություն է հայտնել, որ «Էրդողանն ուզում է վերադառնալ իր կայսերական անցյալին: Ադրբեջանի և Թուրքիայի միջև ընկած է 20 կմ լայնությամբ հայկական տարածք: Եթե Թուրքիան տարածքով միանա Ադրբեջանին, ի հայտ կգա իսկական հրեշ, որը կսպառնա Եվրոպայի հետ առճակատմամբ»:

Լարվածության աճը կապված է նաև Ադրբեջանում նավթի գնի անկման հետ: Երկիրը դրանից շատ է տուժել, և կոնֆլիկտի թարմացումը կիրառվում է որպես հասարակության ուշադրությունը շեղելու միջոց:

Հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular