ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Խոսքը տուգանքի սահմանման մասին չէ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը վերջերս ներկայացրել է մի նախագիծ, որով առաջարկում է վիրավորանքի և զրպարտության համար փոխհատուցման չափը հնգապատկել, ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում արժանացել է հավանության։

1or.am կայքը  այս թեմայով զրուցել է Պետաիրավական հանձնաժողովի նախագահ, Իմ քայլը խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի հետ։ Վլադիմիր Վարդանյանը անդրադառնալով նախագծին ասել է․

«Նախագիծը ընդունվել է ԱԺ պետաիրավական հանձնաժողովի կողմից, և դրվելու է մյուս լիագումար նիստերի օրակարգում։ Հանձնաժողովը նախագծին տվել է դրական եզրակացություն, սահմանվել է հատուկ ժամային ռեժիմ՝ ավելի երկար, որը անհրաժեշտ է, որպեսզի Հայաստանի Հանրապետության պատգամավորությունը և ժողովուրդը ծանոթանան առաջարկված փոփոխություններին։ Փոփոխությունները վերաբերում են դատարանի կողմից պատվի և արժանապատվությանը հայցերի ներկայացման պարագայում առավելագույն շեմը ըստ պահանջի ֆիքսելու մասին։ Այսինքն եթե նախկինում ֆիքսված էր համապատասխանաբար 1 և 2 մլն, ապա պարոն Սիմոնյանի նախագծով առաջարկվում է այդ շեմը բարձրացնել մինչև համապատասխանաբար 3 և 5 մլն։ Խոսքը ոչ թե տուգանքի վերին շեմ սահմանելն է, այլ պարզապես հնարավորություն ընձեռելն է դատական իշխանության ներկայացուցիչ դատավորին, որ կարողանա կողմնորոշվել  եթե առաջ այդ դատավորը իրավունք ուներ կողմնորոշվել այդ հայցի վերաբերյալ մինչև 2 մլն դրամը, ապա  այս նախագծով առաջարկվում է այդ շեմը բարձրացնել մինչև 5 մլն։ Խոսքը ոչ թե տուգանքի սահմանման կամ տուգանքի վերին շեմը բարձրացման մասին է այլ հայց ներկայացնելու հնարավոր վերին շերտի մասին է»։

Սոնա Գիշյան 

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular