ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Առողջական ինչ վտանգավոր խնդիրների մասին կարող են հուշել եղունգներին ի հայտ եկած սպիտակ բծերը

ՖՈՏՈ

Մարդու եղունգները շատ բան կարող են պատմել նրա առողջական վիճակի մասին, սակայն մարդիկ ոչ միշտ են դրանց պատշաճ ուշադրություն դարձնում։ Եղունգների միջոցով առավել հաճախ դրսևորվող ախտանշաններից մեկը սպիտակ բծերն են, որոնք սովորաբար անտեսվում են։ Այնուամենայնիվ այս բծերը հուշում են որոշակի առողջական խնդիրների և անհապաղ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտության մասին։

Բժիշկ-սննդաբան Ելենա Սոլոմատինայի խոսքով՝ նման սպիտակ բծերը կարող են պայմանավորված լինել ամբողջ օրգանիզմի կամ որևէ օրգանի աշխատանքի խանգարումների մասին։ Նման բծերից բացի այդ խանգարումների մասին կարող են հուշել նաև մաշկի կարմրածությունն ու ականջների հետին հատվածի և պարանոցի հյուսվածքների գերարյունությունը։

«Սա այդքան էլ լավ նշան չէ և խոսում է որևէ օրգանի աշխատանքի խանգարումների մասին։ Նման բծերը կարող են կապված լինել օրգանիզմում մկնդեղի, կադմիումի և այլ ծանր մետաղների բարձր մակարդակի մասին», - նշում է սննդաբանը՝ հավելելով, որ այնուամենայնիվ սա համարվում է ատիպիկ ախտանշան։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular