ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինքնաթիռը կոշտ վայրէջք է կատարել. կան զոհեր

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Մերձմոսկովյան Շչելկովո քաղաքում կոշտ վայրէջք է կատարել SportStar թեթևշարժիչային ինքնաթիռը:

Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը ՝ վկայակոչելով ԱԻՆ տարածաշրջանային վարչության մամուլի ծառայությանը։ Նշվում է, որ Դուշոնովո գյուղի շրջանում ինքնաթիռի ընկնելու մասին ականատեսը հայտնել է Մոսկվայի ժամանակով 17:00-ին: Նախնական տվյալներով ՝ինքնաթիռում  եղել է երկու մարդ։

Գործակալության աղբյուրը հայտնել է, որ օդաչուն և ուղևորը զոհվել են: «Կործանված թեթևշարժիչային ինքնաթիռում եղել է երկու մարդ։

Նրանք երկուսն էլ զոհվել են, նրանց մարմինները հայտնաբերվել են ինքնաթիռի ներսում»,- ասել է գործակալության զրուցակիցը: Ինքնաթիռի անկման ենթադրյալ վայրը ջրով լցված ավազահանքն է։

Մակերեւույթի վրա կան բեկորներ և բացված պարաշյուտ: Դեպքի վայր են մեկնել փրկարարներն ու ջրասուզակները, ընդհանուր առմամբ ներգրավված է 36 մարդ և 11 միավոր տեխնիկա, հայտնել են ԱԻՆ-ից:
 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular