ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դիանա Գրիգորյանի բնական կերպարը

ՖՈՏՈ

Սցենարիստ Դիանա Գրիգորյանը նոր լուսանկար է հրապարակել, որում նուրբ կերպարում է։

Իր միկրոբլոգի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված լուսանկարում Դիանան ծաղկային պրինտով շապիկ է կրում։ Նա պարզ սանրվածքով է ու նախապատվություն է տվել բնական շպարին։ Սցենարիստը լուսանկարը չի մեկնաբանել։

Ավելի վաղ Դիանա Գրիգորյանը շնորհավորել էր մայրիկի ծննդյան օրը եւ կատարել հետեւյալ գրառումը․ «Բառերը հիմնականում չեն կարող արտահայտել այն երախտագիտությունը, որն ունես ծնողիդ հանդեպ, բառերը շատ աղքատ են՝ ցույց տալու այն հարստությունը, որ ունես, երբ մայրդ կողքդ է, բառերը երբեմն անզոր են՝  ի ցույց դնելու այն ուժը, որը զգում ես` լինելով նրա կողքին:  Բարի տարեդարձ, իմ մամա, իմ ընկեր, իմ քննադատ, իմ անդավաճան ընկերուհի, այո,  այս սովորական բառերով չեմ կարող հայտնել շնորհակալությունս՝ ինձ կյանք տալու համար, ինձ Մարդ դաստիարակելու, այս կյանքում արդար ու մաքուր ապրելու, արցունքներս երջանկության վերածելու, տխրությունս փարատելու, ինձ թևեր տալու, երբեք չհանձնվելու բանաձևը սովորեցնելու համար: Մամ, շնորհակալ եմ, որ մենակ չեմ, շնորհակալ եմ, որ դեռ երեխա եմ: Մամ, աղոթում եմ Աստծուն ամեն օր , որ աչքիս լույսը չխամրեցնի, քանզի դու իմ լույսն ես, որ ժպիտս չանհետանա, քանի որ դու իմ ուրախությունն ես, որ շունչս չկտրվի,  որովհետև դու իմ թթվածինն ես ու, այո,  ես դեռ նեղանում եմ,  որ դու ինձ վրա բարկանում ես, բայց ամեն գիշեր  աղոթում եմ Աստծուն , որ ինձնից երբեք չվերցնի քեզնից նեղանալու հնարավորությունը: Մամ ջան, բարկացիր  ինձ վրա խնդրում եմ շատ երկար, շատ երկար տարիներ:Ծնունդդ շնորհավոր, Մամ ջան, քո գրկում ես տաքուկ երբեք չեմ զգում ցուրտը սաստիկ…»։

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular