ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սվետլանա Տիխանովսկայան դիմել է Վլադիմիր Պուտինին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Բելառուսի նախագահի ընդդիմության նախկին թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան դիմել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին։ Նրա ուղերձի տեքստը  հրապարակվել է Tut.by-ի telegram ալիքում։

«Ցանկանում եմ Վլադիմիր Պուտինին հիշեցնել՝ Սոչիում հանդիպման ժամանակ ինչ էլ որ դուք ընդունեք եւ ինչի շուրջ էլ որ պայմանավորվեք, դա օրինական ուժ չի ունենա։

Ոչ լեգիտիմ Լուկաշենկոյի հետ ստորագրված բոլոր պայմանագրերը նոր իշխանության կողմից կվերանայվեն։ Որովհետեւ բելառուս ժողովուրդը ընտրություններում մերժել է Լուկաշենկոյին վստահություն եւ աջակցություն տալ։

Ես շատ եմ ափսոսում, որ դուք որոշել եք երկխոսություն վարել բռնապետի, այլ ոչ թե բելառուս ժողովրդի հետ»,- նշված է Տիխանովսկայայի ուղերձում։

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular