ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսի դեպքերի թվի ռեկորդային աճ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Անցած օրերի ընթացքում Վրաստանում հայտնաբերել են կորոնավիրուսի 158 նոր դեպք, ինչը երկրում համաճարակի տարածման պահից ի վեր ռեկորդային է համարվում: Այս մասին հաղորդել է ТАСС-ը: Հոդվածը վերցրել ենք ռուսական gazeta կայքից:

Վրաստանում կորոնավիրուս է հայտնաբերվել 2075 մարդու մոտ, որոնցից 1363-ն առողջացել են: Կարանտինում գտնվում է 5882 վրացի, ևս 390-ը պառկած են հիվանդանոցներում և գտնվում են բժշկական հսկողության տակ:

Հոդվածում հիշեցվում է, որ չինական իշխանություններն Ուհան քաղաքում թոքաբորբի բռնկման մասին հայտարարել են 2019 թվականի դեկտեմբերի 31-ին: Հիվանդությունը առաջացրել է կորոնավիրուսի նոր տեսակ՝ SARS-CoV-2: Իսկ մարտի 11-ին ՀԱԿ-ը հայտարարել է կորոնավիրուսային համավարակի բռնկման մասին: Աշխարհում վարակվածների թիվը հասել է գրեթե 28 միլիոնի, իսկ վարակից մահացածների թիվը կազմում է ավելի քան 900 հազար մարդ: 

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular