ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եթե Իրանը աշխատում է Ադրբեջանի հետ՝ դա չի նշանակում, որ Հայաստանի հետ չպետք է աշխատի

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

1or.am կայքի զրուցակիցը էներգետիկ անվտանգության փորձագետ Արմեն Մանվելյանն է։

—  Պարոն Մանվելյան, Ադրբեջանն Իրանին էլեկտրաէներգիա կմատակարարի: Սա Հայաստանի համար ի՞նչ վտանգներ է ներկայացնում է՝ հաշվի առնելով, որ Հայաստանը ևս Իրանին էլեկտրաէներգիա է մատակարարում: Եվ, առհասարակ, ինչպե՞ս եք գնահատում Իրան-Ադրբեջան համագործակցությունը:

— Ինչ վերաբերում է էլեկտրաէներգիայի մատակարարմանը, երևույթը առաջին անգամը չէ, որ կա Իրանի և Ադրբեջանի միջև։ Ադրբեջանը միշտ էլ որոշ չափով  էլէկտրաէներգիա է բաց թողել Իրան։ Իրանն էլ՝ համապատասխան չափով տվել է Նախիջևանին։ Այսինքն սա փոխանակման ծրագիր է։ Ժամանակ առ ժամանակ նաև Իրանը գնել է էլեկտրաէներգիա Ադրբեջանից՝ հատկապես ամառային սեզոններին։ Այս երևույթը ոչ մի ձևով  չի անդրադառնա հայ-իրանական ծրագրերի վրա։ Սրանք զուգահեռ ծրագրեր են և եթե Իրանը աշխատում է Ադրբեջանի՝ հետ դա չի նշանակում, որ Հայաստանի հետ չպետք է աշխատի։

 —  Թուրքմենստանից Հայաստան գազ ներկրելու թեմայի շուրջ դեռևս նախորդ իշխանությունների ժամանակներից խոսակցություններ կային, որը շարունակվեց նաև նոր իշխանությունների կողմից: Ո՞րն է պատճառը, որ այդ նախագիծը կյանքի կոչել չի ստացվում:

— Գիտեք իրականում դա շատ բարդ ծրագիր է, միգուցե թվում է թե շատ հեշտ է, բայց իրականում բավականին բարդ ծրագիր է, որովհետև պետք է պայմանավորվել նաև Իրանի Իսլամական Հանրապետության հետ։ Եվ այս ծրագիրը 3 երկրներով պայմանավորված՝ որոշ չափով գալիս է Հայաստան։ Այստեղ նաև պետք է հաշվի առնենք, թե այդ գազը ինչպես ենք օգտագործելու և ինչ ծրագրերի շուրջ։ Քանի որ Հայաստանում գազ հիմնական մատակարարը Ռուսաստանն է, նշանակում է, որ խնդիրներ ունենք ոչ միայն Իրանի և Թուրքմենստանի հետ, այլ նաև Ռուսաստանի։ Բացի դա Իրանը և Թուրքմենստանը որոշակի խնդիրներ ունեն գազի գնի հետ կապված, օրինակ, հիմա Թուրքմենստանը դիմել է միջազգային դատարան և հայտարարել, որ Իրանը իրեն շատ ավելի քիչ է վճարել, գազի գնի հետ կապված, քան նախկինում։ Ինչը կարող է դառնալ  այդ երկու երկրների միջև հարաբերությունների սրման պատճառ։ Իրականում սա շատ բարդ խնդիր է, որից կարելի է անընդհատ խոսել, և ես չեմ կարծում, որ այս խնդիրը երբևէ կարող է լուծվել։

Սոնա Գիշյան

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular