ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քաղաքականությունը հնարավորությունների արվեստ է

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

1or.am կայքի զրուցակիցը քաղաքագետ Ստեփան Դանիելյանն է։

- Պարոն Դանիելյան, Սերժ Սարգսյանը Սևանում ՀՀԿ երիտասարդների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ ինքը հայ-ռուսական դաշնակցության համոզված կողմնակից է: Ինչպե՞ս եք գնահատում այս հայտարարությունը՝ հաշվի առնելով, որ իր նախագահության տարիներին նշվում էր, որ նա ավելի շատ եվրոպական ուղղության կողմնակից է, որ ՀՀԿ-ն լինելով ԵԺԿ անդամ՝ ցույց էր տալիս իր եվրոպամետ լինելը:

—  Քաղաքականությունը հնարավորությունների արվեստ է։ Որ պահին ինչ շահեկան է այդ պահին էլ մարդիկ խոսում են, և դա բոլորին է վերաբերում։ Եվ ցանկացած հայտարարություն կարելի է տարբեր կերպ մեկնաբանել, օրինակ, եվրոպամետությունը  կարելի է համատեղել սահմանի հետ կապված հայտարարություններով կարելի է և չհամատեղել։

- Իսկ հնարավո՞ր է, որ Սերժ Սարգսյանը նման հայտարարությամբ ակնկալում է աջակցություն ՌԴ-ից: 

— Ես չեմ կարծում, որ Սերժ Սարգսյանը մոտակա տարիներին քաղաքականություն վերադառնալու՝ նկատի ունեմ պետական պաշտոններ ստանալու, նպատակ ունի։

- Արդյո՞ք Սերժ Սարգսյանը և Ռոբերտ Քոչարյանը անցած փուլ են և որևէ շանս չունեն վերադառնալու: 

— Բոլոր նախկին նախագահները և նախկին կարևոր պաշտոններ զբաղեցնող մարդիկ այսպես թե այնպես քաղաքականության մեջ են։ Եթե անգամ նրանք որոշեն, որ քաղաքականությունից հեռանում են, միևնույն է իրենց  քաղաքականությունը թույլ չի տալիս հեռանալ։ Օրինակ Լևոն Տեր Պետրոսյանի մասին ակտիվ հայտարարություններ են անում, նախկին վարչապետերի մասին են խոսում, այսպես թե այնպես բոլորն էլ քաղաքականության մեջ են։

Սոնա Գիշյան

www.1or.am 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular