ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ամենաշատը կտուժեն Թուրքիայից ապրանքներ ներկրողները

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Համավարակով պայմանավորված այս տարվա 7 ամիսների ընթացքում, նախորդ տարվա համեմատ, պետական եկամուտները շուրջ 170 մլրդ դրամով քիչ են հավաքագրվել, սակայն, այդ ամենը մեկնաբանել որպես փոքր և միջին բիզնեսի կողմից Հայաստան ներկրվող ապրանքատեսակների մաքսային պայմանների խստացումների հաշվին բյուջեն լցնելու փորձ՝ իրատեսական չէ:

Խնդիրն այն, է, որ Հայաստանը դառնալով ԵԱՏՄ անդամ երկիր, պարտավորություն էր ստանձնել երկրում գործող օրենսդրությունը համապատասխանեցնել ԵԱՏՄ պահանջներին: Դրա համար տրվել էր ժամանակ, որը փաստորեն, սպառվել է և Հայաստան ապրանք ներկրողները կանգնել են փաստի առջև, քանի որ այլևս չեն կարողանա  կեղծ պիտակներով՝ բրենդայինի անվան տակ ապրանքներ ներկրել:

Նոր կարգի համաձայն ոչ պարենային ապրանքներն այլևս կիլոգրամով չեն մաքսազերծվի, իսկ հաշիվ ապրանքագրերում պետք է նշված լինի ապրանքների ստույգ քանակը, գները, անվանումներն ու մոդելները, իսկ ինֆորմացիայի թերի հայտարարագրումը՝ կբերի վարչարարության կիրառման։ Բացահայտ իջեցված գներով, թերի ինֆորմացիայով, թերի փաստաթղթերով ապրանք մաքսազերծելիս կկիրառվեն մաքսային արժեքի որոշման այլ գործիքակազմեր՝ գնի ճշտում, գների բազայի և վերջին մի քանի ամիսների ընթացքում ներմուծված նույնանման ապրանքների գների հետ համադրման միջոցով:

Թուրքիայից Հայաստան ներմուծում կատարելիս, մեծամասնությունը չի կարողանա ամբողջական փաստաթղթային փաթեթ ապահովել, այս դեպքում կկիրառվեն վերը նշված մեթոդները։ Եվ բնական է, որ Թուրքիայից ապրանք ներկրողները միանշանակ խնդիրներ կունենան, ինչը  բազմաթիվ փոքր և միջին ձեռներեցությամբ զբաղվողներին կկանգնեցնի իրենց բիզնեսը փակելու վտանգի առջև:

Նարինե Ամյան

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular