ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Անցյալդ հիշի՛ր, անցյլադ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

  Իշխանության գալուց հետո Նիկոլ Փաշինյանի մոտեցումները շատ ու շատ հարցերում փոխվել են։ Գուցե իրականում չեն էլ փոխվել, և նախկինում էլ նա այդպիսին է եղել, ուղղակի կարողացել է այլ կերպ ներկայանալ։

 Հիմա, երբ իշխանությանն է, ամեն ինչ կարծես իր տեղն է ընկել։ Օրինակ, եթե առաջ չէր կարելի մարդուն դարձնել տուգանքի մատերիալ, ապա հիմա դա համատարած է․ կարևոր չէ, թե ինչի համար են տուգանում, քանի որ տուգանելը մնում է տուգանել։

 Շատերս ենք հիշում, թե ինչպես էր նախկինում Նիկոլ Փաշինյանը սկզբունքորեն դեմ պետական պարտքեր ներգրավելուն, հիմա, ինչպես տեսնում ենք, հաճույքով է պարտքեր վերցնում։ Ընդամենը երկու տարում նա հասցրել է պետական պարտքն ավելացնել գրեթե 1,3 մլրդ դոլարով ու շարունակում է ավելացնել։ Հիմա արդեն պարտք ավելացնելն այլևս բեռ չէ պետության ու ժողովրդի վրա։

 Թե նախորդ 2-2,5 տարում Նիկոլ Փաշինյանի «սկզբունքային» մոտեցումներում ինչպիսի փոփոխություններ են կատարվել, կարելի է երկար թվարկել։ Բայց անդրադառնանք դրանցից մեկին, որն արդարացիորեն վրդովեցրել է շատերին։ Նախկինում դեմ լինելով հասարակության վրա հարկային ճնշումը ավելացնելուն, նա հիմա առանց վարանելու՝ դա է անում։ Մի բան էլ դժգոհում է, որ մարդիկ բողոքում են։

 Երբ վարչապետը հայտարարում է, որ այդ հարկերն են դառնում ճանապարհ ու մանկապարտեզ, պետք է հիշի, որ այդ նույն հարկերից են գոյանում նաև պետական պաշտոնյաների աշխատավարձերն ու պարգևավճարները։ Քանի՞ նման ճանապարհ ու մանկապարտեզ կարելի էր կառուցել, եթե այդքան գումարներ չվատնվեին պաշտոնյաների պարգևավճարների վրա։ Մարդկանցից պահանջելուց առաջ լավ կլիներ, որպեսզի Փաշինյանը մտածեր բյուջեի փողերն արդյունավետ ծախսելու մասին։ Երբ 1 կամ 2 մլն դոլար էին տրամադրում կառավարական առանձնատունը վերանորոգելու համար, այն ժամանակ էր պետք մտածել բյուջեի մասին։ Երբ մի քանի հարյուր հազար դոլար էր ծախսվում Միացյալ Նահանգներ ինչ-որ անհասկանալի ու անպտուղ այցեր կատարելու համար, այն ժամանակ էր պետք մտածել բյուջեի մասին։ Երբ վարչապետի համար նոր ծառայողական մեքենաներ էին գնվում հարյուր-հազարավոր դոլարներով, այն ժամանակ էր պետք մտածել բյուջեի մասին։ Նաև այն մասին, թե քանի ճանապարհ ու մանկապարտեզ կարող է կառուցվել այդ գումարներով։

 Գյուղացու վրա մուննաթ գալուց առաջ, լավ կլինի, որպեսզի վարչապետն այս ամենի մասին հիշի։ Հատկապես որ, թվարկվածներն այսքանով չէ, որ սահմանափակվում են։ Բյուջեի ծախսերի արդյունավետությունը միշտ էլ ցածր է եղել, այսօր էլ նույնն է։ Այն, որ միլիարդավոր դրամների մեկ անձից գնումներ են կատարվում, ո՞վ է երաշխավորել, որ այդտեղ կոռուպցիոն ռիսկեր չկան և չարաշահումներ ու վատնումներ չեն արվում։ Պարզ է, բյուջեում փող չկա, ու կառավարությունը նոր աղբյուրներ է փնտրում՝ բյուջեի բացերը լրացնելու համար։ Բայց պետք է գիտակցել, որ սա լավագույն պահը չէ մարդկանց վրա հարկային ճնշումը մեծացնելու համար։ Եվ ոչ միայն մարդկանց, այլև տնտեսության։

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular