ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իշխանության շինարարական «փուչիկը»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

 Ինչպես և կանխատեսելի էր համավարակի իրավիճակում մեր տնտեսության ամենաշատ կրճատված ոլորտը շինարարությունն է: 2020 առաջին եռամսյակը շինարարությունն «ավարտեց» 9.4 տոկոս անկումով (նախորդ տարվա համեմատ): Երկրորդ եռամսյակն ավելի «անխիղճ» էր:

 Արտակարգ դրության առաջին էտապից հետո հանվեցին բացօթյա շինարարության վրա դրված բոլոր արգելքները: Սակայն, չնայած այդ փաստին, երկրորդ եռամսյակի կրճատման ծավալը 31.1 տոկոս էր: Հիմա արդեն հայտնի է, որ հուլիսը նախորդ տարվա հուլիսի համեմատ 19.5 տոկոս է կրճատվել: Իսկ այս տարվա հունվար-հուլիսը նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ 22.6 տոկոսանոց անկում է գրանցել։ 

 Ըստ էության՝ մեր երկրում շինարարությունը չորս խոշոր «ֆինանսավորող-պատվիրատու» ունի: Հենց այդ չորսն են նկատելի շինարարություն իրականացնում: ՀՀ շինարարության ամենամեծ ծավալը (մոտ 45 տոկոսը) իրականացվում է կազմակերպությունների միջոցների հաշվին: Այն այս տարի 2019-ի հունվար-հուլիսի համեմատ կրճատվել է 17 տոկոսով: 

 Շինարարության երկրորդ խոշոր պատվիրատուն պետբյուջեն է (ընդհանուրի մոտ 28 տոկոսը): Պետբյուջեն այս տարի 19.5 տոկոսով թերֆինանսավորել է շինարարության աշխատանքները: Շինարարության երրորդ խոշոր հատվածը կատարվում է բնակչության միջոցների հաշվին (մոտ 23 տոկոս): Բնակչությունն այս տարի 32.9 տոկոս պակաս գումար է հատկացրել շինարարությանը, քան նախորդ տարի:

 Վերջին խոշոր խումբը, որի հաշվին ֆինանսավորվում են շինարարական աշխատանքները, միջազգային վարկերն են: Միջազգային վարկերի հաշվին կատարվող շինարարության ծավալը կրճատվել է ամենամեծ չափով՝ 37.5 տոկոս:

 Համաշխարհային բանկի հատկացրած միջոցները պակասել են 50.5 տոկոս: Իսկ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկն անցած տարվա համեմատ 72.5 տոկոս քիչ գումար է տրամադրել մեր շինարարության ոլորտին:

 Հետաքրքիր է նաև դիտարկել շինարարության կառուցվածքը՝ տեսնել, թե տնտեսության որ ոլորտներում են շինարարական աշխատանքներ կատարվում: Բնականաբար, դրանցից ամենախոշորն անշարժ գույքի շուկայում գործարքների համար կատարվող շինարարությունն է: Եթե ավելի պարզ՝ սա այն շինարարությունն է, որ կատարվում է հետագայում վաճառքի համար: Այս նպատակով կատարվող շինարարության ծավալը 2020 հունվար-հուլիսին ընդհանուրի 30.4 տոկոսն է կազմում: 

 Շինարարության երկրորդ խոշոր պատվիրատուն այս տարի էներգետիկ համակարգն է: Սա միակ խոշոր հատվածն է, ուր անցած տարվա համեմատ ֆինանսավորման ծավալների աճ:

 Շինարարության երրորդ խոշոր չափաքանակը բաժին է ընկում տրանսպորտի ոլորտին: Խոսքը սիրելի դարձած ճանապարհաշինության մասին է: Սակայն, թե ճանապարհաշինության, թե վաճառելու համար կատարվող շինարարության ֆինանսավորում-իրականացված ծավալները նախորդ տարվա համեմատ կրճատվել են: Կրճատվել են մոտ 13-14 տոկոսով: Տնտեսության մյուս ոլորտներում իրականացվող շինարարության ծավալներն էապես զիջում են այս երեք ոլորտներում իրականացվող ծավալներին:

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular