Նախատատը սեփական կյանքի գնով փրկել է 4-ամյա ծոռանը
ՖՈՏՈԱՄՆ-ի Ինդիանա նահանգի Ֆորտ Ուեյն քաղաքի ծեր բնակչուհին մահացել է՝ մրրիկի ժամանակ տան փլուզումից փրկելով ծոռանը: Այս մասին հաղորդել է Fort Wayne’s NBC հեռուստաալիքի կայքը:
Կայքում նշվել է, որ օգոստոսին Ֆորտ Ուեյնում մրրիկներ են սկսվել: 73-ամյա Իզաբել Աթենսիոն տանն է եղել ծոռան՝ Չեյզի հետ, երբ նրանց տունը ուժեղ քամուց փլուզվել է:
Աթենսիոյի ծոռնուհի Քեյլի Շոուն պատմել է, որ նախատատին գտել է Չեյզին գրկած կուչ եկած վիճակում:
- Հարևանը պատմեց կատարվածի մասին, և ես վազեցի այնտեղ: Ով կմտածեր, որ նա Չեյզին այդպես ամուր կբռներ պաշտպանելու համար: Նա հերոս է, - նշել է Շոուն:
Աթենսիոն այդ գիշեր մահացել է՝ փրկելով ծոռանը:
Սեպտեմբերի 13-ին մահացածի հարազատները՝ ի հիշատակ նրա, դրամահավաքի միջոցառում են կազմակերպել: Հավաքված գումարը օգտագործվելու է Չեյզի բժշկական հաշիվների և քոլեջում նրա ուսման վարձի վճարման վրա:
Ֆորտ Ուեյնի հրշեջ ծառայության ներկայացուցիչներն Աթենսիոյին հետմահու վկայական են շնորհել նրա հերոսական արարքի համար:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Արևմտյան Ավստրալիա նահանգում երեխաները պարգևատրվել են տատիկի կյանքը փրկելու համար: Նրանք շտապօգնություն են կանչել, երբ տատիկը ուշագնաց է եղել:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը