ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչպես ազատվել քթի փակվածությունից. երկու պարզ միջոց

ՖՈՏՈ

Քթի փակվածությունը բավական տարածված ու տհաճ խնդիր է, որից մարդիկ փորձում են հնարավորինս շուտ ազատվել։ Սովորաբար քթի փակվածությունը պայմանավորված է լինում հարբուխով, գրիպով կամ ալերգիկ ռինիտով, սակայն անկախ առաջացման պատճառից այն բավական տհաճ զգացողություններ է առաջացնում՝ թույլ չտալով ստանալ բավարար քանակությամբ թթվածին։

Որպես կանոն նման դեպքերում մարդիկ կիրառում են հատուկ կաթիլներ, որոնք ազատում են քթի փակվածությունից ու կարգավորում են շնչառությունը, սակայն խնդիրն այն է, որ նման դեղորայքն առաջացնում է մի շարք կողմնակի բարդություններ, ուստի դրանք չի կարելի օգտագործել երկար ժամանակ։ Նման դեպքերում օգնության են հասնում փորձված բնական միջոցները, որոնք օգնում են հեշտությամբ կարգավորել շնչառությունը։

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում երկու հեղուկի բաղադրատոմս, որոնցով քթի խոռոչի ողողումները կօգնեն ոչ միայն դուրս բերել կուտակված լորձը, այլև կարգավորել շնչառությունը։

1 ճաշի գդալ չորացրած եղեսպակին ավելացնել մի բաժակ եռման ջուր, թրմել մինչև հեղուկը սառչի, այնուհետև քամել ու օգտագործել քթի խոռոչի ողողումների համար։

1 թեյի գդալ կերակրի աղը լուծել մի բաժակ գոլ ջրում, այնուհետև ստացված լուծույթն օգտագործել քթի խոռոչի ողողումների համար։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular