ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱՄՆ-ի վրա Իրանի ցանկացած հարձակման կհետեւի հազար անգամ ավելի հուժկու հարձակումը․ Թրամփ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գրառում է կատարել Twitter-ում, որում արձագանքել է Politico պարբերականի հոդվածին այն մասին, որ Իրանն իբր հարձակում է պատրաստում ՀԱՀ-ում ԱՄՆ դեսպանի վրա։

«Մամուլի տեղեկությունների համաձայն՝ Իրանը կարող է ծրագրել մահափորձ կամ այլ հարձակում Միացյալ Նահանգների դեմ որպես վրեժխնդրություն ահաբեկիչների առաջնորդ Սոլեյմանիի սպանության համար, որը կազմակերպվել էր ԱՄՆ զորքերի վրա նրա ծրագրած ապագա հարձակման պատճառով, ով երկար տարիներ մահ եւ տառապանք է տարածել։ Միացյալ Նահանգների վրա ցանկացած ձեւով Իրանի ցանկացած հարձակման կհետեւի Իրանի վրա իր մասշտաբներով 1000 անգամ ավելի հուժկու հարձակումը»,- նշել է Դոնալդ Թրամփը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular