ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փորձագետի կարծիքով` ծնողները չեն պատկերացում, թե իրենց երեխաներն ինտերնետում ինչ խնդիրների կարող են բախվել

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Բազմաթիվ ծնողներ պատկերացում չունեն, թե իրենց երեխաներն ինտերնետում ինչ խնդիրների կարող են բախվել: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում այս մասին նշեց տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:
«Ցավոք, ծնողները չեն գիտակցում, թե երեխաներն ինչ խնդիրների կարող են բախվել սոցցենցերում, հետևաբար նաև չեն կարող անհրաժեշտության դեպքում նրանց պաշտպանել: Այսօր տարածված երևութներից մեկն այն է, որ երեխաների անունից պրոֆիլներ են ստեղծվում, որոնց նկարներն այլ սոցցանցերում են օգտագործվում:

Ասենք, օգտագործվում են բավական ինտիմ բնույթի սոցցանցերում: Ի դեպ, այդպիսի սոցցանցերում Հայաստանից մեծ քանակի տվյալներ են օգագործվում»,-ասաց Սամվել Մարտիրոսյանը: Նրա խոսքով, անհրաժեշտ է, որպեսզի երեխաների պրոֆիլները փակ լինեն, նրանք անծանոթների հետ չընկերանան: Սրանք հարցեր են, որոնք, Սամվել Մարտիրոսյանի խոսքով, հանրության շրջանում չեն քննարկվում:

«Իրականում մեծ խնդիր կա: Երեխաներին առաջին դասարանից տալիս են պլանշետ, սակայն չեն սովորեցնում ինտերնետից օգտվելու կանոնները: Դա հավասար է նրան, որ երեխային տանեն առաջնագիծ ու ասեն` այստեղ ապրի, մինչև տեսնենք ինչ է լինում»,-ասա Սամվել Մարտիրոսյանը:

ՀՀ արդարադատության նախարարության անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետ Շուշան Դոյդոյանը երեխաների անձնական տվյալների պաշտպանության հարցում կարևոր համարեց լրատվամիջոցների դերը:
«Եթե հնարավոր է նյութը հրապարակել երեխաների մասին նվազագույն տվյալներով, ապա դա ընդունելի տարբերակ է:

Շատ լրատվամիջոցներ մեծ լսարան ունենալու համար հրապարակում են անչափահասների վերաբերյալ բոլոր անձնական տվյալները: Դնում են լուսանկարը, հրապարակում են հասցեն, ծնողների հետ հարցազրույցը, որը ճիշտ չէ: Այս գործելաոճին պետք է քննադատաբար մոտենալ»,-հավելեց Շուշան Դոյդոյանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular