ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ազգային ժողովում ավարտվեց ՍԴ դատավորի թեկնածուների ընտրությունը. արդյունքները հայտնի են

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՍԴ դատավորների առաջադրված 3 թեկնածուներն էլ այսօր ԱԺ–ի փակ գաղտնի քվեարկությամբ ընտրվել են թափուր պաշտոններում։

ՀՀ կառավարության առաջադրած թեկնածու Էդգար Շաթիրյանն ստացել է 84 կողմ, 2 դեմ ձայն, ՀՀ նախագահի առաջադրած Արթուր Վաղարշյանը` 86 կողմ, 1 դեմ, իսկ Դատավորների ընդհանուր ժողովի թեկնածու Երվանդ Խունդկարյանը`85 կողմ, 3 դեմ ձայներ:
ԱԺ 132 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել են 88–ը։

Նշենք, որ «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները նախապես հայտարարել էին, որ չեն մասնակցելու ՍԴ դատավորի ընտրության քվեարկությանը` այդ գործընթացը հակասահմանադրական համարելով։

Հիշեցնենք` հունիսի 30-ին ՀՀ ԱԺ-ն ընդունեց ՍԴ մասին Սահմանադրական օրենքում և մի շարք այլ օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերը, որոնցով կասեցվում են Սահմանադրական դատարանի` 12 տարի պաշտոնավարած 3 դատավորների լիազորությունները, իսկ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը, որի պաշտոնավարման 12 տարին չի լրացել, շարունակում է աշխատել ՍԴ դատավորի կարգավիճակում։

Հուլիսի 22-ին ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ստորագրեց «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքը։

Դրանից հետո երկամսյա ժամկետում ՀՀ կառավարությունը, նախագահն ու Դատավորների ընդհանուր ժողովը պետք է առաջադրեին ՍԴ դատավորների մեկական թեկնածուներ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular