ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վրաստանին դեռևս չի հաջողվում համաճարակի տարածումը կանխել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Պարզվում է, որ համաշխարհային համավարակի տարածումը կանխարգելելու վրացական փորձը որպես ուսանելի կամ փայլուն աշխատանքի արդյունք ներկայացնելը այդքան էլ ճիշտ չէր, քանի որ այն ոչ միայն շատ արագ հօդս ցնդեց, այլև բավականին հարցեր առաջացրեց: Ուշագրավ է, որ հանգստի ակտիվ շրջանն ավարտվելուց անմիջապես հետո, հանկարծ պարզ դարձավ, որ հարևան երկրում համաճարակային իրավիճակը կտրուկ սրվել է, և երկիրը անվտանգ կանաչ գոտուց սեպտեմբեր ամսին անցել է վտանգավոր՝ նարնջագույն գոտի: Որոշ շրջանաների կողմից այս փաստը մեկնաբանվում է որպես վրացական կողմի դիվանագիտական հաղթանակ, քանի որ, իրականում դժվար էր հավատալ, այն թվերին, որոնք այս ամիսներին ներկայացնում էին տեղի իշխանությունները:

Քաղաքագետ Հրանտ Միքայելյանը 1or.am-ի հետ զրույցում, անդրադառնալով Վրաստանում տիրող համաճարակային իրավիճակին, նշեց որ, իր կարծիքով Վրաստանի կողմից նախկինում հայտարարվող համավարակային թվերի առումով կասկածներ չեն կարող լինել: Ինչ վերաբերում է զբոսաշրջային սեզոնի ընթացքում սահմանները բացելուն, ապա Վրաստանը թեև նման ցանկություն ունեցել է, սակայն այդ քայլին չի գնացել:

«Վրաստանի իշխանություններին դեռ չի հաջողվում կորոնավիրուսի տարածումը կանխել: Ինչպես սկզբից սահմանների մեծ մասը հիմնականում փակ եղել են, այդպես էլ շարունակում են փակ մնալ: Ինչ վերաբերում է զբոսաշրջությանը, ապա դրանց մեծ մասը եղել են չորս երկրից՝ Հայաստանից, Ադրբեջանից, Ռուսաստանից և Թուքիայից: Վրաստանում ենթադրում են, որ դեպքերը ներմուծվել են այլ երկրներից, քանի որ Վրաստանում նախկինում բացահայտվող դեպքերը օտարերկրացիների մոտ էին հայտնաբերվում: Ինչ վերաբերում է Վրաստանում ներկա իրավիճակին, ապա այն բավականին մտահոգիչ է: Չնայած դեպքերի թիվը մեծ է, սակայն տեղի իշխանությունները փորձում են բոլոր դեպքերի հետևից գնալ և բացահայտել նրանց կոնտակտավորների շրջանակները, որպեսզի կանխեն վարակի արագ տարածումը: 4 օր առաջ վարակակիրների կտրուկ աճի տեմպը թեև նվազել է, բայց շարունակվում է: Օրական մոտ 180 նոր դեպք է արձանագրվում»,- ասաց Հ. Միքայելյանը:

Կարեն Գրիգորյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular