ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Twitter-ն արգելափակում է քաղաքացիական պատերազմի կոչեր հրապարակող կազմակերպություններին և անհատներին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Լրագրող Պատրիկ Բոյտը գերմանական “DerSpiegel” ամսագրում նշել է, որ Twitter-ը նոր կանոններ է սահմանել, որոնց համաձայն՝ ԱՄՆ-ում նոյեմբերին իրավիճակը կարող է փոխվել՝ նմանվելով քաղաքացիական պատերազմի, հատկապես, եթե ընտրվի Ջո Բայդենը:

Այս շաբաթվանից սկսած՝ թվիթերը (թվիթերյան հրապարակումներ), որոնցում որևէ մեկը «իշխանության խաղաղ փոխանցումը կանխելու նպատակով հակաօրինական գործողությունների կոչ անի», կջնջվի կամ կտարբերակվի հատուկ նշաններով: Այս մասին Twitter ընկերությունը հաղորդել է անցյալ հինգշաբթի: Սա կվերաբերվի նաև նախագահի թեկնածուների հրապարակումներին, ովքեր պաշտոնական եզրակացություններից առաջ կհայտարարեն իրենց հաղթանակի մասին կամ քվեարկության արդյունքների կեղծման չհաստատված պնդումներ կանեն:

Ժողովրդավարական երկրի համար ընտրություններում պարտվելը պետք է հանգիստ կերպով ընդունվի: Սակայն ի՞նչ տեղի կունենա, եթե ընտրությունների օրը սոցցանցերը լի լինեն ասեկոսեներով, սուտ տեղեկատվությամբ կամ առհասարակ բռնության կոչերով: Որքանո՞վ է մեծ վտանգը, որ դրանք այնուհետև դուրս կգան սոցցանցերի սահմաններից: Ի՞նչ կարող են անել Twitter-ը, Facebook-ը, YouTube-ը և այլ սոցցանցեր՝ այսպիսի սցենարը կանխելու համար:

Ինչպես գիտենք, 2016 թվականին ամերիկյան նախագահական ընտրությունների վրա ազդեցություն գործելու միջոցով հասարակական պառակտումը խորացնելու նպատակով՝ ռուսները հակերային հարձակումներ են գործել ընտրական ընկերությունների վրա: Սակայն, 2020 թվականին սոցցանցերի մոտ անհանգստություն են առաջացնում առաջին հերթին ԱՄՆ-ի քաղաքացիները:

Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը անցյալ շաբաթ գրել է.

«Մենք սեփական երկրի ներսում ընտրությունների օրինականությունը խարխլել ու ավելի ու ավելի շատ փորձեր ենք տեսնում»:

Նա խոստացել է հակազդել “QAnon”-ի նման ցանցերին և խմբավորումներին, որոնք ընտրություններից հետո կարող են օգտագործվել քաղաքացիական անկարգությունների կազմակերպման համար:

Բոյտը նշել է նաև, որ Twitter-ն իր հերթին հինգշաբթի օրն արգելափակել է “OathKeepers” կազմակերպության և նրա հիմնադիր Ստյուարտ Ռոդեսի էջերը: Պատճառը եղել է ծայրահեղական խմբավորման կողմից մարքսիստական ապստամբների դեմ բաց պատերազմի հայտարարությունը:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular